Ձեզ ձեր ավագ գործընկերները չե՞ն սովորեցրել՝ գործի վերաբերյալ կարծիք չի կարելի հայտնել

«Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց, ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:
Սա պրոֆեսիոնալ մոտեցում է. կատեգորիկ գնահատականներ չտալ մի բանի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չունես:
Սակայն, այդ նույն որոշման մասին երեկվանից կատեգորիկ կարծիքներ են գրում ու տարածում որոշ մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, թե ինչ դիմումներ են քննարկվել ՍԴ-ի կողմից, ինչ առարկություններ են եղել այդ դիմումների վերաբերյալ, ինչ խորհրդատվական կարծիքներ են եղել:
Իրավիճակն էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ իմանում ես, որ այդ կարծիքները վերաբերում են մի որոշման, որի ամբողջական տեքստը դեռևս չի էլ հրապարակվել և դեռևս կողմերից ոչ մեկը չի ստացել:
Եվ իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից: Ձեզ ձեր ավագ գործընկերները չե՞ն սովորեցրել, որ գործի վերաբերյալ կարծիք չի կարելի կազմել (առավելևս՝ կարծիք հայտնել)՝ նախքան բոլոր նյութերն ուսումնասիրելը»։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին