Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

29 մար 2021 17:07

ՀՀ ԱԳՆ. միջազգային կառույցները գնալով համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Միջազգային կառույցները, երկրները, տեսնելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը, հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, գնալով համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:  

Նախարարի խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմը հերթական անգամ ցույց տվեց պարզ իրողություն, որի մասին ի սկզբանե ասվում էր, բայց տարիների ընթացքում տարբեր պատճառներով մոռացության էր մատնվել: Այվազյանը վստահ է, որ այս ագրեսիայից հետո այն երկրների եւ անձանց համար, որոնք ուզում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, հստակեցվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Խոսքը ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին է: Հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում հայ գերիները, նրանց մոտ, կարծում եմ, գնալով ավելի հասունանում է այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է Արցախ՝ առանց հայության: Սա է մեր պայքարը: Եվ կարծում եմ՝ գնալով այդ իրականությունը ամրագրվում է միջազգային հանրության մոտ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ապագա աշխատանքներին եւ պետական ու ազգային օրակարգը առաջ տանելուն՝ դիվանագետը նշեց, որ անկախ ներքաղաքական զարգացումներից՝ ԱԳ նախարարությունը եւ ողջ համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր