«Առաջին նախագահն ինձ ասաց` հողերն արդեն պետք է տաս». Նիկոլ Փաշինյանը գաղտնիք բացեց

«Առաջին նախագահն ինձ ասաաց` հողերն արդեն պետք է տաս։ Ես էլ ասում եմ` իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել, իսկ մնացածը գնահատման հարց է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` առաջին նախագահը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր կարծիքն ունի, որը մեզ հայտնի է 1997-ի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով։ Փաշինյանը նշեց` 1996-ին Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» լոզունգով, և այդպես էլ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել լրջանալու և խաղաղության մասին։
Վարչապետը հայտնեց նաև, որ առաջին նախագահը 2016-ին ուղեկցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բանակցային գործընթացում։