Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ շարունակել քննարկումները          Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում       Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից    

20 ապր 2021 15:23

Ռուսաստանը կշարունակի արձագանքել ոչ բարեկամական հարձակումներին. հանդարտվել, հրաժարվել հակառուսական զանգվածային փսիխոզից

Պեսկով. Մոսկվան մի շարք մայրաքաղաքների կոչ է անում հանդարտվել եւ հրաժարվել հակառուսական փսիխոզից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Բոլորին կոչ ենք անում հանդարտվել, հրաժարվել հակառուսական զանգվածային փսիխոզից եւ կառուցողական ու հանգիստ երկխոսություն վարել, որպեսզի հարթվեն բոլոր տարաձայնությունները»,-ասել է նա:




Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի արձագանքել ոչ բարեկամական հարձակումներին, սակայն մնում է բաց երկխոսության համար:


Պեսկովի խոսքով՝ այսօր շատ երկրներ անհիմն մեղադրում են Մոսկվային ցանկացած հաքերային հարձակման մեջ:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր