Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

12 հուն 2021 14:02

Սուքիասյանի միլիարդները՝ հայտարարագրում.37 անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող 29 գույք, 4 մլրդ դրամ, 2 մլն դոլար

Փաշինյանի հայրենավաճառ իշխանության հենարանը դարձած Խաչատուր Սուքիասյանը, որը Փաշինյանի կուսակցությունից պատգամավորության թեկնածուն է, ջանադրաբար պայքարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամանալու, թուրք – ադրբեջանական նավթով ու ապրանքներով հայկական շուկան ողողելու, ՀՀ տնտեսությունը դրանով ոչնչացնելու, կուտակած հարստությունն այդպիսով բազմապատկելու և, դրանով հանդերձ, ՀՀ-ի ու Արցախի արժանապատիվ գոյության տապանաքարը դնելու համար:


 Օլիգարխներին քաղաքականությունից հեռու պահելու մասին հազարավոր հայտարարություններ արած հայրենավաճառ Փաշինյանն իր գահավիժող իշխանությունը փրկելու փորձերի մեջ ակտիվորեն ներքաշել է նաև «Գռզո» մականվամբ հայտնի օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին


 Թուրքերի հետ բարեկամանալու և հարստությունը բազմապատկելու մոլուցքից ելնելով՝ Արցախը թշնամուն հանձնելու գործում առանցքային դերակատարում ունեցած Սուքիասյանը հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում՝ հողամասեր, շինություններ և այլն: Անշարժ և շարժական աղյուսակներում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող գույքերի շարքում Սուքիասյանը հայտարարագրել է 22 նկար, 1 տնային հնաոճ ժամացույց, 5 հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք:


 
Եկամուտների շարքում նա նշել է, որ շահաբաժին ունի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից և «Նարեկ» ՍՊԸ-ից, համապատասխանաբար, 57,338,580 և 24,500,000 դրամ, վարձակալությունից եկամուտ է ստանում Երևանի Տիգրան Մեծի և Նար-Դոսի փողոցներում գտնվող տարածքներից, համապատասխանաբար, 31,980,003 և 1,100,000 դրամ, աշխատավարձ՝ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ից 12,459,500 դրամ և փոխառություն՝ Երևանի «Պոլիպլաստ» գործարան ՀՁ ԲԲԸ-ից 112,496,000 դրամ: 


 Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է 4,851,752,469 դրամ, 185,000 եվրո և 2,005,651,51:


 «Արժեթուղթ և ներդրում» բաժնում նա նշել է, որ տարբեր չափերի բաժնետոմսեր ունի «Սիլ Ինշուրանս»-ում, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ-ում, Երևանի «Պոլիպլաստ» ՀՁ ԲԲԸ-ում, 12,02% հասարակ բաժնետոմս և 5,75% արտոնյալ բաժնետոմս՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում: Սուքիասյանը տարբեր չափերի բաժնեմասեր ունի «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում, «Ինլոբբի» ՍՊԸ-ում, «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ-ում (100%) և «Առաջ» ՍՊԸ-ում: 


Մանրամասները՝ լուսապատկերներում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր