Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

17 հուն 2021 14:05

Դա պետք է մնա նրանց խղճին, ով այն ընդունել է.15 ռազմագերու դիմաց ականների քարտեզի փոխանցումը հակառակորդին համարժե՞ք փոխանակում էր, թե՞ ոչ

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ՝ հայտնի Սեմյոն Պեգովը դժվարանում է պատասխանել՝ 15 ռազմագերու դիմաց Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզի փոխանցումը հակառակորդին համարժե՞ք փոխանակում էր, թե՞ ոչ։ «Խոսքը 15 տղաների կյանքի մասին է, զուտ մարդկայնորեն ես կարող եմ հասկանալ, բայց, մյուս կողմից, իհարկե, որոշակիորեն հետախուզական տվյալների փոխանցումը բավականաչափ նուրբ եւ բարդ հարց է։ Ես, լինելով կողմնակիցը, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկի գերիների վերադարձի համար բոլոր անհրաժեշտ քայլերը, ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց։ Դա նրանց որոշելիքն է՝ նժարի վրա դնել խնդրի արժեքը՝ տա՞լ քարտեզներ։ Պարզապես գլխավոր հարցն է՝ քանի՞ մարդ կարող է զոհվել, քանի՞ մարդու ենք տեղափոխում ռիսկային գոտի՝ փոխանցելով հետախուզական տվյալներ։ Այսինքն՝ կա 15 մարդ եւ կա մի քանի հազար մարդ, որոնց անվտանգությունը հիմա հարցականի տակ է, եւ սա որոշակի անհանգստություն է հարուցում»,- մեզ հետ զրույցում ասաց Սեմյոն Պեգովը։ Նա կարծում է, որ սա քաղաքական, այլ ոչ թե ռազմական որոշում է, եւ, «հետեւաբար, պետք է մնա նրանց խղճին, ով այն ընդունել է»։

Սեմյոն Պեգովին նաեւ հետեւյալ հարցն ուղղեցինք․ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն է, եւ պատահական չէ, որ գերիների, անհետ կորածների ծնողները սկզբնական շրջանում Վլադիմիր Պուտինին նամակներ էին գրում, բայց տպավորություն է, որ Ռուսաստանն անհրաժեշտ չափով ճնշումներ չի գործադրում Ադրբեջանի վրա։

«Իհարկե, ՌԴ-ն՝ որպես խաղաղապահ երկիր, պետք է որոշակի չեզոքություն պահպանի, բայց սա բնավ չի նշանակում, որ ռուսական կողմն այս հարցով չի զբաղվում։ Որքանով ես եմ տեղյակ, Ռուսաստանում ահռելի ռեսուրսներ են գործի դրված՝ ե՛ւ ռազմական դիվանագիտություն, եթե կարելի է այդպես ասել, ե՛ւ դիվանագիտություն՝ ուղիղ ԱԳՆ գծով, սակայն մենք կարող ենք հիշել Դոնբասը, երբ կան նույնանման համաձայնագրեր, որոնք ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից են ընտրված, բայց, այդուհանդերձ, Ուկրաինան այդ գերիներին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով չի փոխանակում։ Թեպետ շատ մարդիկ գերի են ընկել 2014 թվին, իսկ այդ համաձայնագրերի ընդունումից 6 տարի է անցել»,- ասաց Պեգովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր