Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուն 2021 16:21

Զանգեզուրի միջանցքը 30 տարի անց Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ. Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման աննախադեպ հնարավորություն կա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների ԱԳ նախարարների նիստի ժամանակ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված նոր իրողությանը, գրում է haqqin.az-ը:

Նա նշել է, որ զինված հակամարտության ավարտից հետո «Ադրբեջանը թևակոխել է հետպատերազմյան վերականգնման, վերակառուցման և ինտեգրման փուլ»:

«Հետպատերազմյան շրջանում խաղաղության, վերականգնման և վերակառուցման, ներքին տեղահանված անձանց վերադարձի ապահովման ուղղությամբ գործողությունների շարունակումը բացարձակ առաջնահերթություն է երկրի համար »,-ասել է Բայրամովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ հակամարտության կարգավորումը բացում է նաև տարածաշրջանային համագործակցության, զարգացման և առաջընթացի նոր հեռանկարներ.«2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը լրացվել է Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացում: Այս միջոցառումների իրականացումը էապես կփոխի Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանի մի կարևոր մասի ՝ Հարավային Կովկասի լանդշաֆտը: Զանգեզուրի միջանցքը, որը նոր կապ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, կծառայի առկա առևտրային և տրանսպորտային կապերին, և գրեթե երեսուն տարի անց Նախիջևանի էքսկլավը կկապի Ադրբեջանի հետ»:

Երկրի արտգործնախարարության ղեկավարը նաև ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկկողմ քննարկումներ սկսել սահմանազատման և սահմանագծման հետ կապված:

Բայրամովն ասել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար այս հիմքով բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն այլընտրանք չկա. «Երկու կողմերի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության հետևողական իրականացման միջոցով նման հարաբերություններ հաստատելու աննախադեպ հնարավորություն կա»:

«Մենք առաջարկում ենք Հայաստանին սկսել երկկողմ քննարկումներ՝ կապված սահմանի սահմանազատման և գծանշման հետ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին...Վերջապես, Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ և տրամադրի ականապատ դաշտերի քարտեզներ` մարդկային էլ ավելի տառապանքներից խուսափելու համար»,-ասել է Բայրամովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր