«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

31 հուլ 2021 11:59

Հայ­կա­կան կող­մի վրա ճնշու­մը կշա­րու­նակ­վի. ի՞նչը վերջնականապես կփակի Ղարաբաղի հարցը

radiokp.ru-ն ««Օգտվում են իշխանությունների ոչնչությունից». քաղաքագետը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը Ադրբեջանին և Հայաստանին անհաշտ թշնամիներ է դարձրել: «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռադիոյի (radiokp. ru) եթերում այդպես է ասել քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը՝ խոսելով սահմանին նոր բախման և բուն հակամարտության մասին:

«Նախ՝ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն անմիջական կապ չունի հայադրբեջանական սահմանի այս իրադարձությունների հետ: Իրականում հեշտ չէ պարզել, թե ով է առաջինը սկսել գնդակոծությունները, քանի որ կողմերը միմյանց հակասող հայտարարություններ են անում», - մեկնաբանել է փորձագետը:

Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է համակողմանի ճնշում գործադրել թշնամու վրա: Եվ ոչ միայն ռազմական: Իր զեկույցներում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական շրջաններն անվանում է ադրբեջանական անուններով: «Որոշակի փուլում, որպես տարբերակ, չի կարելի բացառել Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների խորացումը: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Իլհամ Ալիևն այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել է», - ասել է փորձագետը: Արեշևը գտնում է, որ Ադրբեջանի կարճաժամկետ նպատակը բարենպաստ պայմաններով Հայաստանին տարածքային սահմանազատում պարտադրելն է: Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը վերահսկողություն կստանա առանցքային անցումների և բարձունքների վրա, որոնք թույլ կտան կրակի տակ պահել մոտակա հայկական գյուղերը:

«Եվ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի արդյունքում Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքը նախկին Խորհրդային Հանրապետության սահմաններում, վերջնականապես կփակի Ղարաբաղի հարցը: Դա Ադրբեջանի ձեռք բերած հաջողության բնական հետևանքն է: Այժմ նրանք, բնականաբար, մեծացնում են ճնշումը՝ օգտվելով Հայաստանի կառավարության ոչնչությունից և ցանկացած զիջումների գնալու պատրաստակամությունից», - ավելացրել է նա:

Քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմի վրա ճնշումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի համաձայնվի ռուսական միջնորդությամբ եռակողմ բանակցություններին: Արդեն խոսակցություններ կան իրավիճակի համանման զարգացման մասին: Փորձագետը նշել է, որ վերջերս Մոսկվա են այցելել ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Իլհամ Ալիևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր