Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

30 օգոս 2021 15:17

Թուրքիան ունի հիմնավորում, կարող է արգելել հայկական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով, իսկ Հայաստանը` չի կարող

Թուրքիան ունի հիմնավորում, որով արգելում է հայկական օդանավերի  թռչել իր օդային տարածքով, իսկ Հայաստանը չի կարող արգելել Թուրքիայի օգտագործել մեր օդային տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:


«Թուրքիան միշտ էլ Հայաստանի օդային տարածն օգտագործել է, այստեղ արտառոց ոչինչ չկա: Բոլոր երկրները, որոնք քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ են, իրենք ստորագրել են համաձայնագիր, որ իրենք մեկը մյուսին չեն խոչընդոտելու իրենց օդային տարածքով թռնելու: Պատերազմական իրավիճակներում ինչ-որ այդպիսի բացառություններ լինում են: Հիմա Հայաստանը որեւէ միջազգային կարգավորման վրա կարո՞ղ է հղում անի` թուրքերին չթողնելու մեր օդային տարածը օգտագործեն եւ մյուս կողմից հայկական օդանավերը միշտ օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը:  Հիմա որ սեպտեմբերից թուրքերն արգելել են դա ունի իր հիմնավորումները` Հայաստանի ավիացիոն իշխանությունները ընդգրկվել են Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սեւ ցուցակում, այդ պատճառով արգելվում է մուտք գործել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Թուրքիայի, Իսրայելի օդային տարածք: Իսկ Հայաստանը չի կարող արգելի Թուրքիային օգտագործել իր օդային տարածքը»,- ասաց նա: 


Հակոբ Ճաղարյանը նշեց, որ հայկական օդանավերի թռիչքները դեպի Բեյրութ, Թել-Ավիվ դեպի Եվրոպա  կատարվում էր Թուրքիայի տարածքով եւ Թուրքիան թույլատրել է, սակայն հիմա իրավիճակն այն է, որ Թուրքիան ունի հիմնավորում կարող է արգելել, իսկ Հայաստանը` չի կարող:


Նշենք, որ երեկվանից համացանցում ինֆորմացիա է տարածվում, որ Թուրքիայի օդանավը Ադրբեջան է մեկնել Հայաստանի օդային տարածքով, այնինչ մինչ այս Վրաստանի օդային տարածքով էին տեղի ունենում այս թռիչքները: Այնինչ, իրականում Թուրքիան եւ Հայաստանը օգտագործել են միմյանց օդային տարածքները:


Հիշեցնենք, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է դեռևս անցյալ` 2020 թ. մարտի 17-ից:  Հաջորդը Իսրայելն էր, որ նույն հիմնավորմամբ արգելեց հայկական «Արմենիա» ընկերության թռիչքները: Այս տարվա սեպտեմբերից Թուրքիան է մտցնում արգելքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր