Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

04 սեպ 2021 12:16

«Էրդողանը Պուտինից վերցնում է «հայկական հենակետը».Հայաստանը պայմաններ դնելու ո՛չ ուժ ունի, ո՛չ կամք

svpressa.ru-ն «Էրդողանը Պուտինից վերցնում է «հայկական հենակետը»» վերնագրով հոդվածում գրում է, որ Սարաևոյից վերադարձող Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:

«Էրդողանը պարզապես օգտագործում է իրեն ընձեռված հնարավորությունը, - այդ ամենը մեկնաբանել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի զանգվածային հաղորդակցության և մեդիա բիզնեսի ամբիոնի դոցենտ Գևորգ Միրզայանը,- Հայաստանում հիմա անկումային տրամադրություններ են, երկիրը պարտվել է պատերազմում, ղեկավարը վարչապետ-կապիտուլ յանտն է, որն իրականացնում է Ռուսաստանի ազդեցությունը փոքրացնելու արևմտյան ռուսաֆոբների պահանջը, և Էրդողանը հայերին հրավիրում է համաձայնության գալ Թուրքիայի պայմաններով: Իսկ ընդհանրապես, թուրքական շահերի տեսանկյունից նա ամեն ինչ ճիշտ է անում»:

Հարց.- Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ տեսնում է դրական ազդակներ Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղության համատեքստում: Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս հասկանալ նրա դիրքորոշումը:

Պատասխան.- Ըստ Փաշինյանի, Հայաստանը շրջափակման պայմաններում չի կարող շարունակել իր գոյությունը, և որ պաշարված բերդի ռազմավարության շրջանակներում ամրապնդվելու փոխարեն ավելի լավ է պարզապես կապիտուլ յացիայի գնալ: Նույն տեսակետը կիսում է նաև հայ բնակչության մի զգալի մասը, դա իրենց իրավունքն է: Հայերը միակը չեն, ովքեր նման կերպ կորցրել են ազգային արժանապատվությունը: Օրինակ՝ սերբերը Կոսովոյից հետո նույնն են արել:

Հարց.- Ի՞նչ պայմաններով է Էրդողանը տեսնում կարգավորումը:

Պատասխան.- Լքել Ղարաբաղը, հրաժարվել Ցեղասպանության գաղափարից, բացել տրանսպորտային միջանցքները, բացել շուկան, հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից, ավելի շատ տարածքներ հանձնել Ադրբեջանին: Ընդհանրապես, Թուրքիայի և Արևմուտքի շահերի ամբողջական ցանկը շատ լայն է: Մի կողմից՝ դա ամոթ է հայերի համար, բայց մյուս կողմից՝ նրանք իրենք են կրկին ընտրել Փաշինյանին և... տեղ են հասել:

Հարց.- Իսկ ի՞նչ պայմաններ կարող է առաջ քաշել Հայաստանը:

Պատասխան.- Ոչինչ: Գուցե թե Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով տրանսպորտային միջանցքների բացում, որոնք Անկարան և Բաքուն կարող են փակել ցանկացած պահի: Ղարաբաղի կարգավիճա՞կ: Հիմա դա ոչ ոք չի տա: Հայաստանը պայմաններ դնելու ո՛չ ուժ ունի, ո՛չ կամք: Կրկնեմ՝ դա հայերի որոշումն էր ընտրություններում:

Հարց.- Բացի Էրդողանից, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Գուցե Ռուսաստանի՞ն:

Պատասխան.- Դա պետք է Էրդողանին, Ադրբեջանին, Արևմուտքին: Ռուսաստանին ձեռնտու չէ, և ոչ այն պատճառով, որ Հայաստանը ավելի քիչ կախված կլինի Մոսկվայից, ինչպես պնդում են որոշ ռուսաֆոբներ: Պարզապես Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և նրա հանձնվելը ամոթ է նաև Մոսկվայի համար: Սա հեղինակության կորուստ է, քանի որ բոլորը կտեսնեն, որ Մոսկվան չի պաշտպանել Հայաստանին: Եվ ոչ ոք չի հասկանա այն, որ Հայաստանն ինքն է որոշել:

«Առայժմ սա ավելի շուտ երկու երկրների հասարակական կարծիքի նախապատրաստում է՝ կապակցված տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության արգելափակման թեմայի հետ, - իր մեկնաբանությունն է ներկայացրել Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը:- Բանն այն է, որ Թուրքիայում տեղեկատվական օրակարգն այժմ բավական խնդրահարույց է Էրդողանի համար: Մամուլը քննարկում է Աֆղանստանից այդ երկիր փախստականների հոսքի ավելացման հավանականությունը: Ներքին լսարանի համար Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր դրական կողմերը ոչ մի կերպ չեն ծածկի միգրացիոն ճգնաժամի խնդրահարույց թեման: Բայց Էրդողանի համար օբյեկտիվ շահերի տեսանկյունից դրական օրակարգի ևս մեկ թեման ավելորդ չի լինի»:

Հարց.- Իսկ արդյո՞ք հարաբերությունները կարգավորվելու են Թուրքիայի պայմաններով:

Պատասխան.- Անկարայի տեսանկյունից, առավելագույն ծրագրի շրջանակներում Երևանի կողմից պետք է լինի նաև Կարսի պայմանագրի ճանաչումը: Բայց տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման հարցի քննարկման շրջանակներում հնարավոր են Անկարայի և Երևանի որոշ քայլեր միմյանց նկատմամբ, առանց այլ հարցերի լուծման:

Հարց.- Հայաստանը պատրա՞ստ է դրան: Հաղթելով ընտրություններում՝ Փաշինյանը քարտ-բլանշ ստացե՞լ է որևէ գործողության համար:

Պատասխան.- Այստեղ կարող եք հիշել, որ Փաշինյանի կողմից Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու մասին հայտարարություն հնչել է դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Պետությունների և կառավարությունների ղեկավարների համար սովորական մարտավարություն է ընտրություններից կարճ ժամանակ անց այնպիսի թեմաներ առաջ քաշելը, որոնք, ամենայն հավանականությամբ, կդառնան հակառակորդների բուռն քննադատության աղբյուր:

Սակայն, ինչպես ցույց են տվել Հայաստանի վերջին իրադարձությունները, այդ երկրում ընդդիմությունը դեռ չունի բավարար մոբիլիզացիոն ռեսուրսներ այնպիսի բողոքի ակցիաներ իրականացնելու համար, որոնք իսկապես սպառնալից կլինեն իշխանափոխության տեսանկյունից: Սակայն դա չի նշանակում, որ Բաքվի հետ բանակցությունների և Անկարայի հետ պոտենցիալ երկխոսության վերաբերյալ Փաշինյանի հասցեին խիստ քննադատություն չի լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր