Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 հոկ 2021 13:16

Հայաստանը կարողացել է Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից օգուտ քաղել. Коммерсантъ

Հայաստանը փորձում է օգուտ քաղել վերջերս դիվանագիտական դիմակայության մեջ հայտնված Իրանի և Ադրբեջանի միջև առկա հակացություններից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզոյանի՝ Թեհրան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցերին: Իրան կատարած այցը հոդվածագիրը հաջող է բնութագրում՝ նշելով, որ «կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրանական սահմանից Երևան տանող ճանապարհի կառուցման մասին, որը չի անցնելու Ադրբեջանի տարածքով»:

Աղբյուրը նկատում է, որ օրերս Վիլնյուսի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նույնպես բարձրացրել է Իրանի հարցը՝ խոստանալով, որ «երբեք չի մոռացվի», որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանը «կյանքի ճանապարհ» էր հայերի համար: «Վստահ եմ, որ մեր իրանցի գործընկերները գիտեն, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել և չի մասնակցի Իրանի դեմ դավադրությանը, քանի որ այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»,- ասել էր Փաշինյանը:

Հոդվածագիրը նշում է, որ միևնույն ժամանակ «Թեհրանում մեծ տարածում է գտել դավադրության գաղափարը, որը պատրաստում է Բաքուն, այն էլ Իրանի վազղեմի թշնամու՝ Իսրայելի հետ միասին: Իրանցի պաշտոնյաները բազմիցս արդեն շեշտել են հարևան երկրներում «սիոնաիստական ռեժիմի» ներկայության մասին՝ նկտաի ունենալով Ադրբեջանին:  

«Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է երկու հարևան երկրի հակամարտությունից օգուտ քաղել: Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով՝ իրենք անդրադարձել են այդ թվում և տրանսպորտային հաղորդակցությունների թեմային: Խոսքը նոր ճանապարհի մասին է, որը պետք է միավորի Իրանը ՀՀ մայրաքաղաքի հետ»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհի 20 կմ-անոց հատվածը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, ինչն էլ հանգեցրել է վերջերս տեղի ունեցած սկանդալին, երբ ադրբեջանցի սահմանապահներն արգելել են իրանցի վարորդների երթևեկությունն այդ հատվածով և հարկեր են պահանջել նրանցից 100 դոլարի չափով:

«Նոր ճանապարհը կրելու է «Տատու» անվանումը: Այն կարճատև ժամանակում կառուցելու համար, երկուշաբթի Երևան է ուղևորվել իրանական պատվիրակությունը՝ ճանապարհների և քաղաքաշինության հարցով փոխնախարար և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ»,- գրում է պարբերականը:

Եվրասիական պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Վոսկանյանը «Կոմերսանտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հարաերությունների սրումն Իրանի և Ադրբեջանի միջև մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար Թեհրանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման տեսանկյունից:

«Հաշվի առնելով Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին՝ Երևանը կարող է ակտիվացնել համագործակցությունն իրանցիների հետ՝ հակաահաբեկչական բնույթի համատեղ գործողությունների առումով: Մյուս կողմից՝ Հայաստանն Իրանի և Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության պարագայում կարող է հարթակ դառնալ այդ հարցով եռակողմ համագործակցության խորացման համար»,- նշել է իրանագետը:

«Հայ ղեկավարների արտաքին քաղաքականության գործունեությունը երկուշաբթի չի սահմանափակվել իրանական ուղղվածությամբ: Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նույն օրն ուղևորվել է Մոսկվա, որտեղ հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ Վյաչեսլավ Վոլոդինի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Առաջիկա օրերին Մոսկվայում քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցով կշարունակվեն. հոկտեմբերի 6-ին Մոսկվա է մեկնելու Իրանի ԱԳ նախարարը: Բացի այդ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնի Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակում է հոդվածագիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր