Վայոց ձորում «Վիլիս»-ը մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ          Չինական կենդանակերպ 2026. որ նշանները կդառնան Հրե Ձիու գլխավոր ֆավորիտը և կփոխեն ճակատագիրը       Վենեսուելայի ձերբակալված նախագահ Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի մեկուսարան    

29 նոյ 2021 15:15

Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում և հետ չենք կանգնի Իսրայելի ոչնչացումից. Իրան

Իրանի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին նոյեմբերի 27-ին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը. հայտնում է The Jerusalem Post-ը։

Այս մասին Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է իշխանությունների կողմից վերահսկվող իրանական ուսանողական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք չենք նահանջի Իսրայելի կործանման խնդրից նույնիսկ մեկ միլիմետրով։ Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում»,- հայտարարել է գեներալը:

Շեքարչիի հայտարարությունը հնչել է իրանական միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկող  բանակցությունների ֆոնին։ Իրանցի գեներալը նաեւ ասել է, որ Իրանը կարող է (գետնին ) «հավասարեցնել Հայֆան եւ Թել Ավիվը կարճ ժամանակում»։

Հարցազրույցում Շեքարչին քննադատել է Բահրեյնին և ԱՄԷ-ին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և այլ երկրներ համարվում են մուսուլմանական, մեզ համար նրանք սիոնիստական ռեժիմի մաս են, և դա շատ կարևոր է»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր