Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 դեկ 2021 13:33

ԱՄՆ-ն կարողացել է համոզել հավատալ թերահավատորեն վերաբերվող որոշ մայրաքաղաքների, որ Կրեմլը շուտով կարող է հրամայել իր զորքերին մուտք գործել Ուկրաինա

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները հավանություն են տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի այն գնահատականին, որ Ռուսաստանը կարող է պատրաստվել Ուկրաինա ներխուժման՝ Մոսկվայի ռազմական նախապատրաստությունների վերաբերյալ ԱՄՆ հետախուզության կողմից տվյալների աննախադեպ փոխանակումից հետո, գրում է Financial Times-ը:

«Եվրոպական կառավարությունների հետ շաբաթներ տևած ԱՄՆ դիվանագիտական գործունեությունը, որն ուղեկցվել է հետախուզական տեղեկատվության փոխանակմամբ, ինչը սովորաբար վերապահված է Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցներին միայն, օգնել է համոզել նախկինում թերահավատորեն վերաբերվող որոշ մայրաքաղաքների, ներառյալ Բեռլինին, որ Կրեմլը շուտով կարող է հրամայել իր զորքերին մուտք գործել Ուկրաինա»,-գրում է թերթը:

Ջո Բայդենը երեքշաբթի ծրագրված տեսագագաթնաժողովում Վլադիմիր Պուտինին նախազգուշացնելու է ցանկացած ներխուժման վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի լիակատար աջակցությամբ պատասխան քայլերի դեպքում, Financial Times-ին ասել են պաշտպանության և անվտանգության ոլորտների եվրոպական պաշտոնյաները:

Ռուսաստանը կարող է ծրագրել ներխուժել Ուկրաինա «2022 թվականի սկզբին», ուրբաթ ասել է Բայդենի վարչակազմի պաշտոնյան՝ հավելելով, որ ռազմական ստորաբաժանումների կեսը, որոնք կներգրավվեն նման հարձակման մեջ, վերջին ամսվա ընթացքում հասել են Ուկրաինայի սահմանի մոտ։

Եվրոպական պետությունների հետ իր հետախուզական տվյալները կիսելու և հրապարակային նախազգուշացումներ տալու ԱՄՆ որոշումը բխում է Վաշինգտոնի հույսից առ այն, որ ամրապնդելով Արևմուտքի աջակցությունը պատժամիջոցներին, նա Մոսկվայի համար կընդգծի ցանկացած ագրեսիայի արժեքը: Սպառնացող պատժամիջոցների և այլ հակաքայլերի մանրամասները դեռ քննարկման փուլում են: Կրեմլը մշտապես հերքում է, որ ծրագրում է ներխուժել Ուկրաինա և աճող լարվածության համար մեղադրում է Կիևի նկատմամբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը:

ԱՄՆ-ի կողմից իր հետախուզական տվյալների տրամադրման այս ոչ բնորոշ մակարդակը պայմանավորված էր որոշ եվրոպական դաշնակիցների նախնական դժկամությամբ՝ արժանահավատ համարելու ԱՄՆ-ի պնդումները Ռուսաստանի կողմից ներխուժման նախապատրաստման վերաբերյալ, Financial Times-ի հետ զրույցում ասել են պաշտոնյաներից չորսը:

Գաղտնի հետախուզական տվյալների բացահայտումը սկսվել է նոյեմբերի սկզբին՝ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից առաջ: ԱՄՆ-ի այս քայլն օգնել է փոխել Ուկրաինայի վերաբերյալ խոսակցության ուղղությունը. եթե նախկինում եվրոպական երկրները կասկածում էին՝ արդյոք ՌԴ-ի ներխուժման վերաբերյալ կանխատեսումները ճշմարտացի են, ապա հիմա քննարկում են՝ ինչպես զսպել ՌԴ-ին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր