Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

24 հուն 2022 18:30

Պատժամիջոցները էժան չեն նստի.ԱՆգլիան վախեցած է՝ՌԴ-ն, որպես զենք կարող է օգտագործել՝ նվազեցնելով գազի մատակարարումը Եվրոպա

Բրիտանական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Մոսկվային կհրահրի պատասխան քայլերի: Դրանք կներառեն գազի մատակարարումների դադարեցում դեպի Եվրոպա, ինչը սպառնում է տարածաշրջանում էներգետիկ ճգնաժամով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ վկայակոչելով թագավորության նախարարների կաբինետի աղբյուրները։

Ըստ նրանց՝ բրիտանական կառավարության բարձրաստիճան անդամները կարծում են, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Մոսկվան կարող է «որպես զենք օգտագործել» մայրցամաքային Եվրոպայի երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից և կտրուկ նվազեցնել գազի մատակարարումը Եվրոպա: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նման գործողությունները կարող են սրել առանց այն էլ էներգետիկ ոլորտում ծանր իրավիճակը Եվրոպայի շատ հատվածներում։

Ընդ որում, Մեծ Բրիտանիան ավելի շատ կտուժի ոչ այնքան ռուսական գազի մատակարարումների հնարավոր կրճատման պատճառով, որի մասնաբաժինը երկրում կազմում է ընդամենը 3%, որքան նման սցենարի դեպքում հումքի գների անխուսափելի աճից։

Բրիտանական կառավարությունում կարծում են, որ էներգետիկ շուկայում Մոսկվայի հնարավոր գործողություններն, ի վերջո, կհանգեցնեն կապույտ վառելիքի արժեքի արագ աճի։ Փորձագետների կարծիքով, հեղուկ գազով լցանավերը այս պայմաններում պատրաստ կլինեն բեռ առաքել միայն այն երկրներ, որոնք կառաջարկեն գործարքի առավել բարենպաստ գնային պայմաններ, ինչը եվրոպացի սպառողների համար կնշանակի մրցակցություն ասիական աճող շուկայի հետ։

Գործակալությունը հաղորդում է, որ ըստ Daily Telegraph-ի աղբյուրների՝ սահմանափակումների ազդեցությունը կզգան ոչ միայն Գերմանիան և Ֆինլանդիան, որոնք ավանդաբար կախված են ռուսական գազից, այլև Մեծ Բրիտանիան, որը վերջին ամիսներին արդեն իսկ բախվել է էներգետիկ լուրջ ճգնաժամի։

Եվրոպայում գազի փոխանակման գինը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 1000 խորանարդ մետրի դիմաց 2000 դոլարը՝ ցուրտ եղանակի և եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի չափազանց քիչ պաշարների պատճառով։ Այնուհետև գինը կարգավորվել էր։ Հունվարի 21-ի դրությամբ՝ Եվրոպայում գազի գինը եղել է 1000 խորանարդ մետրի դիմաց 900 դոլարի սահմաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր