Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը, խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին          Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ       26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է    

31 հուն 2022 16:53

ԵՄ-ն գազ կխնդրի Ադրբեջանից և Քաթարից

Եվրամիությունը գազի մատակարարումների շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Քաթարի և Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները կամ կնվազեցնի դրանք։ Այս մասին կիրակի հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։


«Մենք պետք է պատրաստ լինենք՝ դիվանագիտության ձախողման դեպքում։ Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, այդ թվում՝ գազի մատակարարման հարցով աշխատել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Քաթարը և Ադրբեջանը, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասել է Բորելը։


Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ-ն քննարկում է մի շարք երկրների հետ սվոփ-գործարքի հնարավորությունը՝ Եվրոպա գազի մատակարարման ընդհատումներից խուսափելու համար, ինչը, մասնավորապես, կարող է պայմանավորված լինել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն փոխանակման գործարքներ է քննարկում Քաթարի և Նորվեգիայի հետ։ Միևնույն ժամանակ, Բրյուսելը սերտ կապի մեջ է Ալժիրի և Եգիպտոսի, ինչպես նաև ասիական երկրների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք հնարավոր է նման գործարք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր