Վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները, ռազմագերիների ազատ արձակման հրամայականը          Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժած       Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում    

07 փետ 2022 20:38

Ցավազրկող դեղամիջոցները և ստամոքսի խոցը. հիմնական ախտանշանները

Ցավազրկող դեղամիջոցներ ընդունելը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը եւ արդյունքում խոց առաջացնել, զգուշացրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):

Որո՞նք են ցավազրկող դեղամիջոցների պատճառով խոցի նշանները.

Ըստ մասնագետների՝ խոցի հիմնական ախտանիշը ուտելուց հետո ստամոքսում այրման զգացումն է, որը կարող է տեւել մի քանի ժամ, իսկ ցավի մակարդակը կարող է տարբեր լինել՝ թեթեւ դիսկոմֆորտից մինչեւ անտանելի ցավ:

Ցավազրկող դեղամիջոցների պատճառով խոցերի այլ դրսեւորումներ կարող են լինել որովայնի շրջանում սուրցավը, մարսողության խանգարումը, այրոցը, ախորժակի կորուստը, ինչպես նաեւ մարմնի ընդհանուր թուլությունը։

Մասնագետներն ասում են, որ մարսողության խանգարման դեմ դեղամիջոցները կարող են ժամանակավորապես թեթեւացնել ցավը, բայց չեն բուժի:

Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ երբեմն սրտխառնոց է առաջանում, եւ նրանք կարող են նաեւ սկսել քաշ կորցնել։ Ավելին, խոց ունեցող մարդը կարող է վատանալ սթրեսի ժամանակ, ինչպես նաեւ խմելուց եւ ծխելուց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր