ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկը          Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը       ՀԱԿ-ն ընտրությունների մասնակցության փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ    

07 փետ 2022 15:12

Ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք. ՀՀ ԱԳՆ-ը օդանավակայանից կադրեր է հրապարակել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր