Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

13 ապր 2022 13:02

Բրյուսելում համոզվեցի, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու հրաժարվում տարածքային պահանջներից. Տարակուսելի է, որ խաղաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքն Արցախ

Ներկայումս Եվրամիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ ապրիլի 6-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են այս հարցերը։ Ինչպես գիտեք, երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանը հինգ սկզբունքներից բաղկացած առաջարկ է ներկայացրել, հայկական կողմը դրական է արձագանքել այս առաջարկին և համապատասխան հայտարարություններ արել Բրյուսելի հանդիպումից առաջ․ ըստ AzerTAc-ի՝՝ ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Բրյուսելյան հանդիպման ընթացքում ես ևս մեկ անգամ ցանկացա ինքս ինձ համար պարզել և համոզվեցի, որ Հայաստանն ընդունում է այս հինգ սկզբունքները։ Այսպիսով՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է տարածքային պահանջներից։


Սա շատ դրական պահ է, և ես կարծում եմ, որ դա հիմնարար պայման է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Որոշվեց, որ աշխատանքային խմբեր կստեղծվեն, որոնք կզբաղվեն ինչպես սահմանի, այնպես էլ խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ։ Ինչպես գիտեք, նորագույն պատմության մեջ, թերեւս, առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք նույնպես գնահատում ենք սա։ Որովհետև երկու երկրների հարաբերությունները պետք է որոշեն այս երկու երկրները։ Նրանք, ովքեր ցանկանում են օգնել այս հարցում, կարող են օժանդակել: Սա մեր դիրքորոշումն է։


Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման աշխատանքային խմբերը, որոնք կձևավորվեն մինչև ապրիլի վերջը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբերը պետք է մոտ ապագայում սկսեն իրենց աշխատանքը։ Մենք շատ մեծ հույսերով ենք նայում այս գործընթացին, և պետք չէ ժամանակ կորցնել։ Ամեն դեպքում՝ մենք կողմնակից ենք, որ առանց ժամանակ կորցնելու հարցը սկսվի լուծել»,- ասել է Ալիևը:
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժման պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական խնդիրներից է։ 


«Այստեղ նաև հարցեր են առաջանում խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար, սա նաև լրջագույն փորձություն է խաղաղապահների առաքելության համար։


Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի դրույթներին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովվի ԼՂ-ի և ՀՀ-ի կապը։ Այդ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ պատգամավորների շարժը արգելելու համար»,- ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր