Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

13 ապր 2022 13:17

Կովկասը «Նոր Ուկրաինա» դառնալու ճանապարհին է, իսկ ՀՀ-ն' «Նոր Մարիուպուլի»-ի Արեւմուտքի նպատակն է ռուսական բազան դուրս հանել Հարավային Կովկասից ու Թուրքիայի միջոցով խորանալ դեպի Միջին Ասիա

Պարզ բացատրեմ, Մեծ Արեւմուտքին պետք է ռուս խաղաղապահներին, հաջորդ փուլում ռուսական բազան դուրս հանել Հարավային Կովկասից ու Թուրքիայի միջոցով խորանալ դեպի Միջին Ասիա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արեւմուտքում։ Արդյունքում Կովկասը "Նոր Ուկրաինա" դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' "Նոր Մարիուպուլի"-ի (Ադրբեջանն էլ):

Դա Արեւմուտքին համար ցանկալի սցենար է, կազմակերպել մեծ պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ' համ Թուրքիան նորից մտցնել իր տիրապետության տակ, Ռուսաստանին ու Իրանին էլ մտցնել արյունալի պատերազմի մեջ։ Բրիտանիան հանեց Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաների սանկցիաներից, այսինքն սկսել են զինել։

Բրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում։ Նմանատիպ տեխնոլոգիաներով Ուկրաինայում պատերազմ սարքեցին։

Արեւմուտքի նպատակը պարզ է ու բնական, կան մեծ շահեր։ Անհասկանալի է Հայաստանի իշխանության ու Հայաստանի ընդդիմության (խորհրդարանական ու փողոցային) քայլերը, որոնք սրելով իրավիճակը նպաստում են այդ ամենին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր