Առաջիկայում ականտես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ կոնկրետ գործողություններով
![](https://armday.am/storage/posts/April2022/A8Cgg1pZvVmajGJarSbq.jpg)
«Գալիս են բազմաթիվ մարդիկ, ովքեր երբևէ որևէ միտինգի չեն մասնակցել, գալիս են՝ հասկանալով, որ սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի։ Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքարը սկսելուն, հավատացեք՝ ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես քննարկումների մեջ ենք։ Առաջիկայում ականտես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ կոնկրետ գործողություններով»,-ասաց Վանեցյանը։
Մեկնարկած շարժմանը վնասելու, նախաձեռնողներին՝ մասնավորապես իրեն վարկաբեկելու փորձեր, ինչպես նշեց Վանեցյանը, սոցիալական ցանցերում իշխանության ֆեյք բանակների ու իշխանական լրատվամիջոցների միջոցով է ընթանում, այն էլ՝ բավականին ակտիվ։
«Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով քրեական գործ հարուցել, կալանքի տակ առնել, դատապարտել, հավատացե՛ք, որ վաղուց արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործով մեղադրյալ եմ եղել՝ ամենածանր հոդվածներից սկսած, որոնք ամբողջությամբ հերքվել են։ Ես չեմ արել որևէ բան, որն օրենքից դուրս է, որի համար ինձ կարող են պատասխանատվության ենթարկել»,-շեշտեց Վանեցյանը։