ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

09 մայիս 2022 12:50

Թմրանյութերի գործով անցնող կոլոտ Հովոն ու ադրբեջանցիները սինխրոն պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ

Ադրբեջանցիներին նվիրած Քարվաճառի տարածքում գտնվող հայոց հինավուրց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հարցազրուց էր տվել «Հրապարակին»:

Հարցազրույցում վանահայրն իր սրտի ցավն էր արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Հասել է ժամը, սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնեք և ձեր արդար պահանջը շարունակեք, մինչև որ չհասնեք ձեր նպատակին, այսպես ապրել չի կարելի, Արցախը Հայաստան է, և վերջ։ Չկա արցախցի, չկա հայաստանցի, կա մի մեծ հայ ժողովուրդ, որ, դժբախտաբար, այսօր պառակտվել է և պարտության մեջ է, իսկ մեր իշխանավորներն ամենամեծի գլխավորությամբ ասում են՝ «հպարտ քաղաքացի»։ Եթե սա հպարտություն է, ապա ո՞րն է պարտությունը։ Մենք հաղթելու ենք, վստահաբար եմ ասում՝ մեր ժողովուրդն Աստծո ժողովուրդ է։ Կգա ժամանակը, և արդեն իսկ եկել է, որ պետք է մենք բարձրաձայնենք մեր ձայնն ամբողջ աշխարհով մեկ և ասենք՝ Արցախը Հայաստան է, և վերջ»,- մասնավորապես գրել էր Տեր Հովհաննեսը:

Որևէ ադեկվատ ՀՀ քաղաքացի, անկախ իր քաղաքական կողմնորոշումից, պետք է որ կիսեր այն մտահոգությունները, որն ուներ Դադիվանքի վանահայրը, և լի լիներ այն լավատեսությամբ, որը փորձում էր Տեր Հովհաննեսը հասցնել հավատավոր հայ ժողովրդին:

Միայն ոչ կոմիկ դերասան Հովհաննես Ազոյանը, ով Ալիևի դեմքին խաղաղություն տեսնելուց հետո ադրբեջանցիների հետ համատեղ անցել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարին:
Հովհաննես Ազոյանն իր գրառման մեջ նշել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), որ վերջինիս ուշադրությունը հրավիրի Տեր Հովհաննեսի խոսքերին: Հուսանք, ԱԱԾ-ն կարձագանքի նաև Ազոյանի գրառմանը, ինչպես նաև կփորձի ծանոթանալ այն քրեական գործին, որով անցնում է Հովհաննես Ազոյանը, կպարզի, ի վերջո, ով է թմրանյութ մատակարարում վերջինիս, ինչպես է վերաորակվել նրա մասնակցությունն այդ պատմությանը, ո՞ւմ թեթև ձեռքով ու ինչո՞ւ:

Սա պարզելուց հետո միգուցե անդրադառնա ադրբեջանցիներ հետ նրա սիրախաղին ու դրա պատճառներին: Հնարավոր է, «հաճելի» անակնկալներ լինեն:
Բաքվում ծնված, Վիեննայում ապող սույն ադրբեջանցին Հովհաննես Ազոյանից փորձում է ճշտել՝ արդյո՞ք սա այն մարդը չէր, ով պատերազմի սկզբում մի ձեռքում հրացան էր պահում, մյուսում՝ թռչնի փետուր, որին Հովհաննես Ազոյանը պատասխանում է՝ այո, ցավոք սրտի:

Այս մեկնաբանությունը, ի դեպ, հիմա չկա…
168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր