Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

28 մայիս 2022 13:14

Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը

Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Պատգամավորի խոսքով` իրենք գնում են խաղաղության ճանապարհով ու պետք է հասնեն դրան. «Ընդդիմությունը չի կարող մեզ օրակարգ թելադրել: 100-ամյա թնջուկից պետք է ազատվել, սերունդներին չպետք է ժառանգել անհասկանալի խնդիր»:

Պատգամավորը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն Արցախի անվտանգության ռազմական երաշխավորը չէ. «Արցախի ղեկավարությանը հարցրեք` ոնց են պատկերացնում Արցախի ապագան: Արցախը այս պահին գտնվում է երկու ռազմական կոմպոնենտի ազդեցության տակ: Հայաստանը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախում երկու ռազմական կոմպոնենտի վրա»:

Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա Գուրգեն Արսենայնն ասաց, որ եթե Արցախի իշխանությունը հյատնում է, որ պետք է բնակչությունն ավելանա, ապա այդ հստակ պայմաններն ու նախապայմանները պետք է դնեն սեղանին, որ 100000 մարչդըւ դառնա 200000։

Դիտարկմանը, թե դա չի կարող տեղի ունենալ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում,հասկանալի է, որ ռուսներն ասում են՝ թողնենք հիմա կարգավիճակի հարցը, ՔՊ–ական պատգամավորն ասում է․«Ռուսներն ասու՞մ են, դե թողեք, դե ուրեմն թողեք,  թող 50 տարի հետո բնակչությունը դառնա 300000։ Հայաստանն էլ այդ ընթացքում անելու է այն, ինչ հիմա էլ անում է․ իր հարկերի, իր բնակիչների հաշվին սոցիալական ու ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու Արցախին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր