«Դոլարի կուրսի անկումն արհեստական է». Արման Վարդանյան

Երբեք, որևիցե կառավարության, հատկապես ընտրությունների նախաշեմին ապագայի մասով վատ կանխատեսումներով հանդես չի գալիս։ Իմ անձնական կարծիքով սա աշնանը նախընտրական գործընթացի համար արված հայտարարություններ են։
Անհանգստացնող է դոլարի պատմական բարձր կուրսը բոլոր արժույթների նկատմամբ։
ԱՄՆ շատ երկրներ են պարտք և պարտք են դոլարով, խնդիրը նրանում է, որ այդ պարտքը մարելը այդ երկրների համար ավելի է դժվարանում։ Այդ երկրները ստիպված իրենց մոտ էլ են բարձրացնում տոկոսադրույքները, որպեսզի պահպանեն իրենց արժույթը և զսպեն ինֆլացիան, որին զուգահեռ անկում է ապրում բիզնեսը և պակասում են եկամուտները, որոնց շնորհիվ էլ պետք է մարվեր այդ պարտքը։
Սրան զուգահեռ հետաքրիր հայտարարություն է արել Apple ընկերությունը, որը SNP 500 ընկերությունների մեջ ամենամեծ կապիտալ ունեցողն է՝ կազմում է ընդհանուրի 20%-ը։ Apple-ը հայտարարել է, որ ապագայում սպասում է վաճառքների մեծ աճ, բայց սա այն դեպքում, երբ աշխարհում դիտարկվում է` սմարթֆոնների վաճառքի անկում 9% -ով։
Ամերիկացի Apple ընկերության օպտիմիստական հայտարարությունն այդքան էլ հավատ չի ներշնչում։ Apple արտադրանքը վաճառվում է աշխարհով մեկ,
դոլարի թանկացման հետ նաև թանկանում է սմարթֆոնի գինը և ուրիշ երկրներում նրա գինն էլ ավելի է բարձրանում, քանի որ սմարթֆոն գնելու համար այդ երկրի քաղաքացին ավելի շատ պետք է աշխատի։
Ստացվում է, որ ընդհակառակը՝ սպասվում է գլոբալ գնողունակության անկում, որն իր հերթին պատճառ կարող է լինել ռեցեսիայի։
Հայաստանի մասով, դոլարի հետ կապված հարցերին կա մեկ պատասխան` դոլարի կուրսի անկումն արհեստական է։
Շարունակելի»։