Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

03 օգոս 2022 11:59

Չինաստանի հնարավոր ռազմական պատասխանը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն ներքաշվի անուղղակի հակամարտությունների մեջ միջուկային Ռուսաստանի և Չինաստանի հետ միաժամանակ

Սպիտակ տունը Ուկրաինայի իշխանություններին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեծ անվստահությամբ և մտահոգությամբ է վերաբերվում, քան սովորաբար ընդունված է  դա դրսևորել  հանրության առաջ։ Դրանում համոզված է New York Times պարբերականի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանը։ Գրում է Gazeta.ru-ն։


Ֆրիդմանը քննադատել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան՝ այն անվանելով «լիովին անխոհեմ»։ Հոդվածագիրը կարծում է, որ ամերիկացի քաղաքական գործիչը դրա համար ընտրել է «ամենավատ ժամանակը»։ Որպես փաստարկ՝ հեղինակը որպես օրինակ բերել է Ուկրաինայի հակամարտությունը, որը, նրա կարծիքով, «այնքան թերի» է և «այնքան անկայուն»։


«Ուկրաինական պատերազմը չի ավարտվել. Ամերիկացի պաշտոնյաները շատ ավելի անհանգստացած են Ուկրաինայի ղեկավարությամբ, քան դա հրապարակվում է: Սպիտակ տան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև խորը անվստահություն կա, շատ ավելին, քան ներկայացվում է։ Այդուհանդերձ, այս ամենի արանքում մենք պատրաստվում ենք Չինաստանի հետ բախման վտանգի ենթարկվել Թայվանի պատճառով: Աշխարհաքաղաքականությունն այն է, որ չես կարող երկու ճակատով պատերազմել միաժամանակ երկու գերտերությունների հետ»,- գրել է նա։


Ինչ վերաբերում է ԱՄՆ պատվիրակության Թայվան այցին, հոդվածագիրը պնդում է, որ դա ԱՄՆ-ին ոչ մի լավ բան չի բերի։


«Այս զուտ խորհրդանշական այցի արդյունքում Թայվանն ավելի ապահով կամ բարեկեցիկ չի դառնա, շատ վատ բաներ կարող են լինել։ Չինաստանի հնարավոր ռազմական պատասխանը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն ներքաշվի անուղղակի հակամարտությունների մեջ միջուկային Ռուսաստանի և միջուկային Չինաստանի հետ միաժամանակ»,- գրել է Ֆրիդմանը:


Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է համաձայնության գար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հրաժարվեր ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։ Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները նաև ստիպված են եղել հրաժարվել Ղրիմի նկատմամբ իրենց հավակնություններից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր