ՀՀ-ի հետ կարգավորման նոր փուլ.2 հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են».Ռուբինյանը փորձառու դեսպանին զանգելիս թուրքերենով է բարևում

Ermenihaber-ը հայտնում է, որ հոդվածում անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի աշխատանքային գործունեություններին:
Հեղինակը նշել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից բացի շուրջ 500 հեռախոսազրույց են ունեցել: Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»: