ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 օգոս 2022 12:05

Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան

«Այս պահի դրությամբ, Բերձորից հեռացել է 10-12 ընտանիք, ևս 45 ընտանիք դեռ քաղաքում է»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։


Նրա խոսքով, քաղաքում մնացածների մեջ շատ են միայնակ բնակիչները, այսինքն՝ 45 ընտանիք ասելով, դրանց մեջ պետք է նկատի առնել նաև միայնակներին։


 Հարցին, թե գաղթող բերձորցիներից քանիսն են նախընտրել մնալ Արցախում, և քանիսը՝ Հայաստան մեկնելու ցանկություն են հայտնել, Ալեքսանյանն ասաց․


«Հեռացածների մեծ մասը՝ այսինքն շուրջ 80 տոկոսը տեղափոխվել է Հայաստան։ Այս պահին շարունակվում են մարդկանց տարհանման և կազմակերպչական բնույթի աշխատանքները․ դժվար է, ինչ խոսք»։

 
Բերձորի քաղաքապետից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք Աղավնոյի պես իրենց համար էլ օգոստոսի 20-նն է ընտրված կամ հայտարարված որպես տարհանման ողջամիտ վերջնաժամկետ։


«Նման բան հստակ չենք կարող ասել․ պայմանական կարող է լինել օգոստոսի 20-ը կամ 21-ը։ Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել։ Օրինակ երեկ լույս չենք ունեցել։ Հիմա ամեն ինչ խառն է․․․» ,- նշեց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր