Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

20 հուն 2022 13:22

Իհարկե, ամեն ինչ չէ, որ վարդագույն ու հարթ է.Հայաստաը իր երկրի ստրատեգիական զարգացման խնդիրները վստահում է Ռուսաստանին

Akcent.site-ն գրում է, որ Հայաստանը գնալով ավելի է կապվում Ռուսաստանին, անգամ «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն»-ը համատեղ կստեղծվի։ Ռուս խորհրդականները Հայաստանի իշխանություններին խորհուրդ կտան տնտեսական բոլոր հարցերում՝ ինչպես ներգրավել ներդրողներին, ինչպես իրականացնել բարեփոխումներ, նույնիսկ ինչպես գրել օրենքներ։ Այդ ամենը գեղեցիկ կերպով կոչվում է «ռուսական պետական ​​կառավարման լավագույն փորձի փոխանակում»:


Հայաստանի և Ռուսաստանի միջև հուշագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգի համաժողովում։ Իսկ թե որքա՞ն շուտ կաշխատի այդ կենտրոնը, դեռ պարզ չէ։ Բայց ակնհայտ է, որ Մոսկվան է այդ ամբողջ աշխատանքը համակարգում: Հետխորհրդային տարածքում Հայաստանը (Բելառուսից հետո) ամենաամուր տնտեսական կապերն ունի Ռուսաստանի հետ,


Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական վառելիքից՝ գազից և ուրանից (Մեծամորի ատոմակայանի համար)։ Մյուս կողմից Հայաստանը գյուղատնտեսական հումք է արտահանում Ռուսաստան, որի համար էլ ցանկանում են լոգիստիկ հանգույց կառուցել։ Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրեթե 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ ամենամեծ ներդրումային նախագիծը Հարավկովկասյան երկաթուղու (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) արդիականացումն է՝ մոտ 1,5 մլրդ դոլար արժողությամբ։


Երկու երկրների հարաբերություններում, իհարկե, ամեն ինչ չէ, որ վարդագույն ու հարթ է։ Անգամ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահագն Քերոբյանն է շատ խնդիրներ տեսնու. դրանք են՝ ռուբլու փոխարժեքի տատանումները (դրա հետ մեկտեղ տատանվում է նաև հայկական դրամը), և բեռնաշրջանառության դժվարությունը։  Ի վերջո, հայ-ռուսական տարանցումը Ռազմավարական մայրուղով է, որը շատ նեղ է։ Վերջին շրջանում անընդհատ սահմանին բեռնատարները խցանման մեջ են հայտնվում, բայց փոխարենը քաղաքական գործիչները հուշագրեր են ստորագրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր