Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

18 հուլ 2023 11:11

Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չպետք է պայմանավորված լինի ՀՀ դիրքորոշմամբ.Բայրամովը կրկնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերի պատճենները։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն ու Եվդոկիմովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»  չպետք է պայմանավորված լինի Հայաստանի դիրքորոշմամբ։

Խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետի մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ դա Բաքվի ինքնիշխան իրավունքն է:
 
Մասնավորապես, հաղորդման համաձայն՝ նշվել է, որ  Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրին համապատասխան՝ երկու երկրները կառուցում են իրենց հարաբերությունները անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա։

«Նշվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մեկնությունը հայկական կողմից չի համապատասխանում նշված շրջանակներին։

Ընդգծվել է, որ հայտարարությունները, թե «Լաչին» սահմանային անցակետի գործունեության հետ կապված՝ իբր դժվարացել է «լարված հումանիտար իրավիճակը», խեղաթյուրում են իրականությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ստեղծել է պայմաններ «Լաչին» անցակետով հայ բնակչության անցման համար։ «Միեւնույն ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի հայյ բնակիչների պահանջների բավարարման համար հնարավոր է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի օգտագործումը»,- նշվել է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր