Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

12 հոկ 2022 13:50

Նախիջեւան-Ադրբեջան հաղորդակցությունները կհաստատվի, երբ բոլորի համար ակնհայտ կլինի, որ ճանապարհները Հայաստանի մի մասն են

«Հենց Հայաստանի վրա են այսօր հարձակվել, գրավել նրա տարածքը, քանդել քաղաքացիական ենթակառուցվածքը»,-այս մասին Եվրախորհրդարանի պաշտպանության կոմիտեի նիստում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին լուրջ բախումներ են տեղի ունեցել, դա ամենալուրջ էսկալացիան էր 2020 թվականի հրադադարի պահից ի վեր։ Այդ իրադարձությունները գրավել են միջազգային հանրության ուշադրությունը, որը ջանքեր է գործադրում, որպեսզի մարտական գործողությունները չվերսկսվեն, կայունություն հաստատվի եւ շարունակվեն քաղաքական բանակցությունները», -նշել է պաշտոնյան։

Կլաարը վկայակոչել է համացանցում շրջանառվող ռազմական հանցագործությունների տեսագրությունները ՝ կոչ անելով բազմակողմանի հետաքննություն անցկացնել։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները լրջորեն հետաքննում են հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունները:

«Անհնար է խաղաղություն կառուցել անպատիժ հանցագործությունների վրա», -հայտարարել է Կլաարը ՝ կողմերին կոչ անելով շարունակել խաղաղ համաձայնագրի քննարկումը:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին հաղթահարել իրավիճակը եւ հասնել արդար խաղաղության, որն ընդունելի կլինի երկու ժողովուրդների համար:

«ԵՄ- ն պետք է ներգրավված մնա, որովհետև, անկեղծ ասած, հիմա այնքան էլ շատ միջազգային խաղացողներ չեն, որոնք կարող են անել այն, ինչ կարող ենք մենք ։ Մենք նաեւ կարեւորում ենք Միացյալ Նահանգների հետ ջանքերի համակարգումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Մոսկվայի հետ կապի որոշակի ուղիներ կան, սակայն Ուկրաինայում պատերազմը շատ դժվարացրել է աշխատանքը Ռուսաստանի հետ», -ընդգծել է Կլաարը։

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  Կլաարը նշել է, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած մասի միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունը կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ բոլորին ակնհայտ կլինի, որ այդ ճանապարհները Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն են: Նրա խոսքով ՝ այդ հարցը Բրյուսելում համաձայնեցվել է մայիսի 22-ին ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր