Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 նոյ 2022 15:46

Պուտինը բացատրել է՝ ինչու մոբիլիզացվածների թիվը չի համընկնում ավելի վաղ Շոյգուի հայտարարած թվի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 000 մարդ։ Նրա խոսքով՝ նրանցից 49 000-ն արդեն մարտական գոտում է։


Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակում նախատեսվում է զորակոչել 300 000 մարդ։ Սակայն, ըստ նախագահի, կամավորների կողմից պլանը գերազանցվել է։


«Մենք արդեն ունենք 318 000 մոբիլիզացված, ինչո՞ւ 318 հազար։ Որովհետև կամավորները գալիս են։ Կամավորների թիվը չի նվազում»,-պատերազմական գոտում աշխատող կամավորների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահը։


Հիշեցնենք, որ ՌԴ-ում սեպտեմբերի 21-ին հայտարարվել է մասնակի զորահավաք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր