Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

10 նոյ 2022 11:30

Այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում կարող է նույնիսկ անգամ աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար

«Մեր փաստահավաք աշխատանքներն ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանը  ներկայում գտնվում է  անվտանգության լրջագույն խնդիրների առաջ՝ պայմանավորված ադրբեջանական ներխուժումներով, նաև նրանց ներկայությամբ մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին»,- ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքների արդյունքները կապված 2022թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ներխուժման հետևանքների և շարունակվող խախտումների հետ։


Նրա խոսքով, առհասարակ ամբողջ ուսումնասիրության ընթացքը վկայում է, որ  ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ ճանապարներից, գյուղերի հարևանությունից, նաև օկուպացված տարածքներից։


«Այդ մասին վկայում են նրանց գործողությունները։ Նրանք ակտիվորեն իրականացնում են  ամրացման աշխատանքներ, շինարարություն, կառուցում են  ճանապարհներ, բունկերներ, տարբեր շինություններ, բնականաբար, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ իրենց  հանացավոր գործունեությունն իրականացնելու համար»։


Ա. Թաթոյանն ընդգծեց, որ խոսքը ոչ միայն վերաբերում է մեր բնակիչների անվտանգությանը, որպես այդպիսին զուտ մարդու իրավունքների խնդիրներին, նաև առավել մեծ  մասշտաբի խնդիրների՝ ազգային անվտանգության իրական խնդիրների, որովհտեև նանք գտնվում են այնպիսի  վայրերում, որ թիրախի ներքո են Տաթևի ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի  պոչամբարը և այլ  նմանատիպ ռազմավարական բնույթի անվտանգության օբյեկտներ։


«Ակնհայտ է, որ  այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում կարող է նույնիսկ անգամ  աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար»,- ասաց Թաթոյանը։ 


Արման Թաթոյանը հայտնեց, որ իրենք փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար եղել են Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, իրենց հետ են եղել միջազգային փաստաբաններ, պատմաբաններ, քարտեզագետներ, աշխատանքների ընթացքում իրենց աջակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ, քանի որ հարցեր կան, որոնք անհրաժեշտ են ունենալ մասնագիտական վերլուծություններ և գնահատականներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր