Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

17 դեկ 2022 12:20

Պատանին տառապում է, անհաջող վիրահատության է ենթարկվել, որից հետո ձեռքերն սկսել են ավելի արագ մեծանալ

Ջարկհանդ նահանգից հնդիկ պատանու դաստակների մեծությունը հասել է 60 սանտիմետրի, ինչի պատճառով նրան անվանել են «սատանայի զավակ»։ Նրա մասին պատմությունը հրապարակել է Daily Mirror-ը։


16-ամյա Մոհամադ Քալիմը մակրոդակտիլիա ունի։ Դա ձեռքերի կամ ոտքերի մատների մեծացումն է եւ դրա հետեւանքով առաջ եկող մարմնի անհամաչափությունը։ Այս հազվադեպ հիվանդության պատճառով Քալիմի ամեն մի դաստակը մոտ ութ կիլոգրամ է կշռում։

Պատանին տառապում է հիվանդության պատճառով. նրանից խուսափում են հասակակիցները եւ Հալք անվանում։ Նա անհաջող վիրահատության է ենթարկվել, որից հետո ձեռքերն սկսել են ավելի արագ մեծանալ։


Մոհամադի հարազատների խոսքով՝ նա դժվարությամբ է կարողանում առանց կողմնակի օգնության ինքնուրույն գործողություններ կատարել։ Նա չի կարողանում ինքնուրույն ուտել եւ լվացվել, ուստի կողքին մշտապես մարդկանց ներկայության կարիք է զգում։ Նրա ծնողները չեն հանձնվում եւ փորձում են որակյալ մասնագետներ գտնել, որոնք կարող են օգնել իրենց որդուն։ Քալիմի հայրը՝ Մոհամադ Շամիմը, վշտացած է, որ որդին չի կարողանալու ինքնուրույն լինել եւ ապրել լիարժեք կյանքով։
Untitled-1.jpg (99 KB)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր