ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 հուն 2023 15:10

Արդյո՞ք Ստեփանակերտի օդակայանը օդափոխադրումների համար կարող է օգտագործվել. Հակոբ Ճաղարյան

Պաշտոնական Երևանը չի հստակեցնում՝ Արցախին օգնություն տրամադրելու խնդրով դիմե՞լ է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին: Արտգործնախարարությունից հայտնում են միայն, որ իրենք ու համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ`«Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար»։ Գրում է «Ազատությունը»։ 


Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանն ասում է՝ միայն Երևանի դիմումը բավարար չէ, դրանից հետո անհրաժեշտ է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնարարականը կամ Ադրբեջանի համաձայնությունը, նկատում է՝ երկուսն էլ դժվար հասանելի են։


«Առանց Ադրբեջանի համաձայնության կամ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի, ցավոք սրտի, դա հնարավոր չէ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նույնիսկ հայտարարություն հնարավոր չեղավ ընդունել, ինչպես տեսանք մի քանի օր առաջ, քանի որ կոնսենսուս չեղավ։ Դա է հիմնական խնդիրը», - նշեց նա։


Իսկ Ադրբեջանի համաձայնությանը հասնել, ըստ փորձագետի, հնարավոր է Բաքվի վրա միջազգային հանրության ճնշման դեպքում։ Ասում է՝ նման նախադեպ կա՝ Դարֆուրը (Սուդանի նահանգներից մեկը)։


«Դարֆուրում, որը Սուդանի մաս է կազմում, 2008 թվականին այդպիսի օգնություն հասցվել է, և դա արվել է այն պարագայում, երբ Սուդանի կառավարությունն, ըստ էության, ցեղասպանական քաղաքականություն էր իրականացնում Դարֆուրում, սակայն այնտեղ այնպիսի օրհասական վիճակ էր տիրում, որ Ալ Բաշիրն անգամ, որը հետագայում գնաց Հաագայի դատարանում դատվելու, չկարողացավ դա մերժել», - նշեց նա:


Պատերազմից ու հակամարտություններից տուժածների պաշտպանության միջազգային Ժնևյան կոնվենցիայի համաձայն՝ «եթե քաղաքացիական բնակչությունը չափից ավելի ծանր զրկանքներ է կրում իր գոյության համար՝ այնպիսի պաշարներով անբավարար ապահովված լինելու պատճառով, ինչպես օրինակ, պարենամթերքը և բժշկական նյութերը, ապա կողմերի համաձայնությամբ անցկացվում են քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործողություններ, որոնք կրում են բացառապես մարդասիրական և անկողմնակալ բնույթ»:


Միջազգային կազմակերպությունները տարիներ առաջ հենց այս հոդվածին էին լայնորեն հղում անում, երբ փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Դարֆուր: Վարչապետի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանն այդ մասին սեփական փորձից գիտի։ Տարիներ առաջ նրա ղեկավարած ավիաընկերությունը նման թռիչքներ է կատարել Աֆրիկայի թեժ կետերում։


«Իմ ավիաընկերությունով բազմաթիվ թռիչքներ եմ կատարել շրջափակված Դարֆուր, որը Սուդանի արևմուտքում է գտնվում, Չադի սահմանին թռիչքներ եմ կատարել դեպի Զաիրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան տարածք: Դա այն դեպքն է, երբ ՄԱԿ-ը որոշում է ընդունում՝ մարդկանց օգնի, որովհետև աշխարհը չի ղեկավարվում բանդիտական նորմաներով», - նշեց նա:


Ճաղարյանն ասում է՝ օդափոխադրումների համար Ստեփանակերտի օդակայանը կարող է օգտագործվել: Այն, ըստ մասնագետի, պատրաստ է նման թռիչքներ ընդունել:


Ստեփանակերտից այս օրերին բարձրաձայնում են մայրաքաղաքում գտնվող օդակայանի գործարկման անհրաժեշտության մասին։ Երեկ էլ նման կոչով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին դիմել է Արցախի Ազգային ժողովի նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր