Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

07 հուն 2023 14:41

Թեհրանին դուր չի գալիս, որ հարևան երկրները Իսրայելի հետ մարտի դաշտ են դառնում.Ադրբեջանին զգուշացրել ենք Իսրայելի ներկայության հետևանքների մասին

Թեհրանին դուր չի գալիս, որ հարևան երկրները Իսրայելի հետ մարտի դաշտ են դառնում։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իրանական ԶԼՄ-ների հարցազրույցում։


«Բարեկամական Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցություններում մենք հստակ զգուշացրել ենք (Իսրայելի- խմբ.) սիոնիստական վարչակարգի ներկայության և ազդեցության մասին՝ տնտեսական և մշակութային համագործակցության ձևով, և մենք ասել ենք, որ սիոնիստական վարչակարգը երբեք բարեկամ չի լինի մուսուլմանական պետության և ժողովրդի համար։


Իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը և կարգավորումը այդ վարչակարգի հատուկ նախագիծն է՝ ուղղված մուսուլմանական երկրների պառակտմանը, ուզուրպացիայի ինստիտուցիոնալացմանը և օկուպացիային, հանցագործությունների շարունակմանը պաղեստինցի ժողովրդի և մուսուլման այլ ժողովուրդների դեմ»,-ըստ  Mehr-ի, նշել է դիվանագետը։


Նրա խոսքով. Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված չէ, որ հարևան երկրները դառնան վայր, որտեղ Իրանը հարաբերություններ կկարգավորի սիոնիստական վարչակարգի հետ։


«Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարևաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, և անպայման կզղջան դրա համար»,- ընդգծել է Իրանի դեսպանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր