Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 հուն 2023 12:51

Քարդաշյանի արձագանքը Ուեսթի գաղտնի ամուսնությանը՝ «Քոսոտ ոչխարը սովորաբար այծի է վերածվում, եթե շարունակում է ճիշտ ուղղությամբ շարժվել»

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փիլիսոփայորեն է արձագանքել նախկին ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի գաղտնի ամուսնության մասին լուրին։ Նա իրեն ոչ բնորոշ մի քանի գրառում է արել «Ինստագրամ» սոցցանցում։
Հունվարի 12-ին ամերիկյան պարբերականները գրել էին, որ Քանյեն գաղտնի ամուսնացել է դիզայներ և ճարտարապետ, «Yeezy» նորաձևության ընկերության աշխատակից Բիանկա Սենսորիի հետ։ Ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվել, սակայն զույգը գաղտնի արարողության ժամանակ մատանիներ է փոխանակել։
Քիմն «Ինստագրամի» սթորի բաժնում գրել է, որ իր մոտ ներկա պահին լռության շրջան է, ու չկա որևէ բան, ինչի մասին կցանկանա խոսել։ Բացի այդ, նա նշել է, որ շատ անելիք ունի։ Հետո հեռուստաաստղը գրել է. «Քոսոտ ոչխարը սովորաբար այծի է վերածվում, եթե շարունակում է ճիշտ ուղղությամբ շարժվել»:
«Մարդիկ, որոնք ցանկանում են տեսնել ձեր հաղթանակը, կօգնեն ձեզ հաղթել: Հիշե՛ք սա»,– այսպես է Քիմը եզրափակել իր գրառումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր