Մենք կպատժենք դավաճան Իրանին. առաջիկա օրերին դժվար որոշումներ կկայացվեն .Իրանը պետք է ուշադրություն դարձնի Շուշիի հռչակագրին

«Մենք կպատժենք դավաճան Իրանին. առաջիկա օրերին դժվար որոշումներ կկայացվեն։ Իրանը միշտ հարձակվել է այն երկրների դեսպանատների վրա, որոնց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, օրինակ՝ Սաուդյան Արաբիան»։
Հոդվածագիրը պահանջում է նաև հետ կանչել դեսպանին Իրանից և նշում, որ Բաքվի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցները ճիշտ են եղել։ Մովահեդեանը բացատրում է, որ խոսքը Բաքուն Իրանի դեմ Իսրայելի լրտեսական, ռազմական և հետախուզական բազայի վերածելու մասին է։
Հրապարակման մեջ նաև հնչում են քողարկված սպառնալիքներ Իրանի հասցեին.
«Իրանը պետք է ուշադրություն դարձնի Շուշիի հռչակագրին»։
Խոսքը տվյալ դեպքում երրորդ կողմի հարձակման դեպքում Ադրբեջանի տարածքը պաշտպանելու Թուրքիայի պարտավորության և Հայաստանի միջով Զանգեզուրի միջանցքի բացման մասին է, ինչին դեմ է Թեհրանը։