Հետազոտողները եւս մեկ երկրաշարժ են կանխատեսում ավելի ավերիչ. այս անգամ էպիկենտրոնը կլինի Ստամբուլը

Այն, որ երկրաշարժն անխուսափելի է, Օքան Թույսուզը, ով այն ժամանակ Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրագիտական գիտությունների եվրասիական ինստիտուտի տնօրենն էր, դեռ 2006 թվին էր այս մասին ասել։
«Մենք գիտենք մեծությունը: Տեղը գիտենք։ Մենք պարզապես չգիտենք, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: Սակայն 65 տոկոս հավանականություն կա, որ Ստամբուլը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի կենթարկվի մինչև 2030 թվականը: Իսկ դա շատ մեծ հավանականություն է»,- գիտնականը գնահատել է առաջիկա տարիներին Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունը։
Երկրաշարժի հավանական ուժգնությունը կանխատեսել են ոչ միայն թուրք հետազոտողները, այլ նաև ԱՄՆ Երկրաբանական ծառայության, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և նույնիսկ միջազգային ապահովագրական ընկերությունների փորձագետները։
Ռիսկը կապված է Ստամբուլի երկրաբանական դիրքի հետ։ Այն գտնվում է Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական թիթեղների միացման վայրում՝ Հյուսիսատլանտյան խզվածքի հատվածից 15-20 կմ հեռավորության վրա, որն անցնում է Մարմարա ծովի տակ։
Խզվածքի երկայնքով թիթեղների շարժումը դարեր շարունակ հանգեցրել է խոշոր երկրաշարժերի: Վերջին 500 տարիների ընթացքում հզոր աղետներ են տեղի ունեցել վեցից յոթ անգամ։ Ամենաաղետալի երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել 1766 թվականին, երբ քաղաքի մոտ ճեղքվածքի ճյուղը պայթել է։ Հենց այս սցենարից են հիմա վախենում գիտնականները։