ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 մար 2023 12:08

Ամենաթանկարժեք վիրահատություններն են աշխարհում

Մեծ ռիսկեր պարունակող մի շարք վիրաբուժական միջամտություններ կան, որոնցից է, օրինակ, լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։ Դա իսկական փորձություն է ինչպես հիվանդների, այնպես էլ  բժիշկների համար։

Լյարդը մարդու կենսագործունեության համար կարևորագույն օրգաններից է, որը խթանում է մարսողությունը, վնասազերծում տարատեսակ օտարածին գործոններ՝ ալերգեններ, տոքսիններ, ապահովում օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզի քանակը, ունի արյունաստեղծ գործառույթ:

Սրտի բաց վիրահատություն. Հաշվի առնելով այն, որ սրտանոթյին հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է աշխարհում,  սրտի բաց վիրահատությունը ամենապահանջված բժշկական միջամտությունն է:

Սրտի բաց վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ բուժական այլ մեթոդներն անարդյունավետ են եղել կամ տվյալ դեպքում կիրառելի չեն: Այն վիրահատության բավականին մեծ տարածում ունեցող տեսակ է, սակայն մեծ է նաև ռիսկերի հավանականությունը՝ արյունահոսություն, վարակներ, սրտի անկանոն աշխատանք, կաթված: Հետվիրահատական ընթացքը ևս դյուրին չէ: Սրտի բաց վիրահատությանը պետք է հետևեն հիվանդի հետևողական այցերը բժշկի, նշանակված թանկարժեք դեղորայքի կանոնավոր և տևական ընդունումը:

Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում. Ենթաստամոքսային գեղձը կենսական անհրաժեշտության մարսողական օրգան է, որն իրականացնում է ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների յուրացման գործառույթը: Այն արտադրում է օրգանիզմի համար անհրաժեշտ հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը և գլյուկագոնը:

Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը բարդ և ռիսկային վիրահատություն է՝ պայմանավորված ինչպես դրա տեղակայմամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, որպես կանոն, ցուցվում է միայն քաղցկեղով տառապող հիվանդներին, իսկ հիվանդության ընթացքն այնքան է հյուծում մարդուն, որ նա կարող է պարզապես չհաղթահարել վիրահատությունը:

Սրտի և թոքերի միաժամանակյա փոխպատվաստում. Այս երկու խիստ ռիսկային վիրաբուժական գործողությունների համատեղումն առաջին հայացքից անհնարին է թվում, սակայն փաստերը վկայում են, որ ամեն տարի իրականացվում է 100 նման վիրահատություն: Համապատասխան դոնոր գտնելը, վիրահատության բարդ ընթացքը և հետվիրահատական աննկարագրելի ծախսերն էլ հենց այս միջամտությունը դարձնում են այսքան թանկարժեք:

Սրտի փոխպատվաստում. Սրտի փոխպատվաստման վիրահատությունն աշխարհում համարվում է բժշկական ամենառիսկային միջամտություններից մեկը՝ հետապնդելով բազմաթիվ մահացու բարդություններ: Այս վիրահատությունը գրեթե  կրկնակի գերազանցում է սրտի բաց վիրահատության արժեքին, ինչը արդարացված է, քանի որ այդ դեպքում վիրաբույժները ոչ միայն աշխատում են պացիենտի հիվանդ սրտի հետ, այլև հեռացնում են այն և փոխարինում դոնորի առողջ սրտով: Միջին տվյալներով, սրտի փոխպատվաստումից հետո մարդու կյանքի տևողությունը կազմում է 15 տարի՝ օրգանիզմի դիմադրողականությունից և մի շարք այլ առանձնահատկություններից կախված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր