Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին       Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ    

14 մար 2023 13:14

Հայաստանը կանգնա՞ծ է նոր լայնածավալ պատերազմի եզրին.հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում

«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել՝ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մեկ-երկու-երեք օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է և ոչ թե վատ նորություն»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։


Ըստ նրա, դա նշանակում է, որ բանակցային  գործընթացներով ունեցել են առաջընթաց և հասել են արդյունքի, որը «մեր երազանքների արդյունքը չէ, բայց որն, այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»։


Նա հարցադրում արեց՝ կա արդյո՞ք փաստաթուղթ, ապա պատասխանեց. «Փետրվարի կեսերին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ մեր հերթական արձագանքը փոխանցել էինք Ադրբեջանին, երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ։


Այդ փաստաթղթի առումով կարող եմ ասել.  կա արդյո՞ք առաջընթաց փաստաթղթում։ Որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք,  բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։ Որո՞նք ենք դրանք. Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստմաման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար։


Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է  Լեռային Ղարաբաղում  ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է կամ ձգտում է, համենայնդեպս, մեր մեկնաբանությունն է, հասկանալիորեն Ադրբեջանի առաջարկներում գրված չէ, որ սույն պայմանագրով Ադրբեջանը  ստանում է  ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն։ Սա մեր ընկալումն է, մեկնաբանությունը, որը, բնականաբար, չի կարող հիմնազուրկ լինել։


Հաջորդ խնդիրը, որը մենք տեսնում ենք. Ադրբեջանը փորձում է, հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք նույնիսկ  ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք այսօր ունենք ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում։ Խոսքը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  մասին է, որի համաձայն Լաչինի միջանցքը փակ չպետք է լիներ։ Հետևաբար սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայնությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ։ Ցանկալի է միջազգային երաշխիքներ։ Այդ ամենը բացակայում է։


Ինչ վերաբերում է  Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։


Մենք ասել ենք և ասում ենք՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է։ Մեր ընկալումը հետևյալն է. ճիշտ կլինի, որ այդ հարցի  առաջնային հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը։


Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը հիմնական պետք է տեղի ունենա Բաքվի, Ստեփանակերտի միջև։ Նաև պրոցեսները մեզ բերում է այն եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների,  երաշխքիների առաջ գնալ հնարավոր չի լինի»։


Հայաստանը կանգնա՞ծ է նոր լայնածավալ պատերազմի եզրին


Ն. Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը շարունակումէ  գրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։


«Կարծում եմ, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դառնող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- նշեց Փաշինյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր