Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

26 հուն 2023 13:10

Ամեն րոպե կարող է հարձակում լինել,պատրաստ ենք ամեն ձևով

Անշնորհակալ գործ է կանխատեսում անել, թե արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են բերել լայնածավալ ռազմական գործողությունների: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ոփւղղված աշխատանքները, բարեփոխումները հենց այդ  տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք յդ տրամաբանությամբ ենք գնում: Մշտապես կրակոցներ եղել են դեռ առաջին արցախյան պատերազմից հետո»,-ասաց նա:
«Խաղաղության պայմանագրի մեջ երաշխիքներ են պետք, որովհետև մենք ունենք նոյեմբերի 9-ի պայմանագիր, և որպես այդպիսին երաշխիք հանդիսացող երկիրը իր գործողությունները չի կարողանում անել: Ես հիմա վստահ չեմ, որ մենք խաղաղության պայմանագրում պետք է դա արձանագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որտեղ երաշխավոր կհանդիսանա որևիցե երկիր կամ երկրներ:

Եթե այս հարցը չքննարկվեց, չներառվեց ու այս հարցը չլուծվեց, դա նշանակում է, որ առնվազն այդ բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություններ կարող են համարվել»,- ասել է Սիմոնյանը:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք վաղվա վաշինգտոնյան բանակցություններից առաջընթաց սպասենք, թե ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Իհարկե կարող ենք: Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս:

Մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայն, մի տեղ ադրբեջանական կողմը: Ես լիահույս եմ և այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- ասել է նա:
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը, ինչին ընդառաջ Ադրբեջանը բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին:

Ալեն Սիմոնյանն Ադրբեջանական կողմի այսպիսի հայտարարությունները գնահատեց որպես փախուստ իրականությունից, ինչն ըստ նրա, խնդրի որևէ լուծման չի հանգեցնելու։

«Իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ, որ ինչ-որ փուլում իրենք կգան դրան։ Իսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի, այսպես ասած, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլում այդպիսի քայլերի համար է անում»,- ասաց նա։

Սիմանյանը հայտարարեց, որ արցախցիների իրավունքները կարևորագույն հարց է ու չի կարող մոռացության մատնվել։ Այս պարագայում, ըստ նրա, եթե Ադրբեջանը պատրաստ է զբաղվել ինքնախաբեությամբ, ապա դրա պատրաստ չէ Հայաստանը։ Իր խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու հայկական կողմի արած հայտարարության կատարմանը։ Ալեն Սիմեյնանն անդարդարձավ լրագրողի հարցին՝ արդյո՞ք արցախցիների լիարժեք անվտանգության չապահովման դեպքում հայկական կողմը չի ստորագրի «խաղաղության պայմանագիրը»։

«Խաղաղության պայմանագրի մեջ չգիտեմ՝ այդ մասը կներառվի, թե ոչ, թե դա առանձին փաստաթուղթ կլինի։ Որովհետև, մենք խոսել ենք դրա մասին, մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք։ Մենք ունենք օրինակ՝ նոյեմբերի 9-ի պարագայում, երբ չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածություններն ու երկիրը գործողությունների չի անում կամ չի կարողանում անել երաշխիքների մասով։ Ես հիմա վստահ չեմ, որ մենք դա պետք է ամրագրենք խաղաղության պայմանագրում և գուցե երաշխավոր կհանդիսանան մի քանի կամ որևէ մեկ երկիր»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր