Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 մար 2023 13:09

ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը նաև Հայաստանում․ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը՝ ISW-ն, ուկրաինական պատերազմին նվիրված այսօրվա իր զեկույցում անդրադառնում է նաև Հայաստանին։ Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի կողմից իր «խաղաղապահ ուժեր տարրերի վերաբաշխումը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա քայքայում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա»։
 
Նշվում է,ո ր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ նոր լայնածավալ հարձակման և ցեղասպանություն իրականացնելու պատրաստության մեջ։
 
«Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում կնքված հրադադարը, որը Մոսկվայի միջնորդությամբ հաստատվեց Ադրբեջանի հետ։
 
Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերին» 2022 թվականի դեկտեմբերին այս զինադադարի համաձայն «իր պարտավորությունները չկատարելու» մեջ այն բանից հետո, երբ ռուսական ուժերը չկարողացան ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի  միակ ճանապարհով ազատ երթևեկությունը։
 
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերը» ամենայն հավանակությամբ  թերկազմավորված են»,-ասվում է զեկույցում։
 
Ըստ ինստիտուտի՝ ռուս զինվորականները վերաբաշխել են 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի՝ Ռուսաստանի միակ խաղաղապահ բրիգադի տարրերը Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա 2022 թվականի մարտին։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական ուժերը լրջորեն վնաս են հասցրել  15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադին՝ սպանելով 800-ին և վիրավորելով բրիգադի 1800 զինվորներից մոտ 400-ին, որոնք 2022 թվականի հունիսի դրությամբ Ուկրաինայում են տեղակայվել։
 
«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի ռազմական ազդեցությունը այլ հետխորհրդային երկրներում ևս, քանի որ Մոսկվան Ղրղզստանում, օկուպացված Վրաստանի (Աբխազիայի և Հարավային Օսիայի) և Տաջիկստանի ռուսական բազաներից վերաբաշխել է մշտապես տեղակայված ռուսական ուժերի տարրերը՝ Ուկրաինայում կռվելու համար»,-ասվում է զեկույցում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր