ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել          Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է       Այն ինչ ներկայիս ԱԳ նախարարը հայտարարում է և դրսևորում է, այն է ինչ ադրբեջանցիներն ուզում են    

28 մար 2023 12:51

Ադրբեջանում տանկային զորավարժություններ են իրականացնում,ՀՀ-ում էլ ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն են վարժանքներ անցկացնում

Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում։ Ինչպես հայտնում է АПА-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, «2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ համազորային զորավարժարանում ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների կողմից իրականացվել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։ Տանկերի անձնակազմները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները՝ տեղանքում բնական եւ արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու ուղղությամբ»։

***
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը բարձր լեռնային պոլիգոնում մասնակցել է ընդհանուր վարժանքների:


Զինծառայողները բարձրլեռնային գոտիներում մշակել են հետախուզական և որոնողական աշխատանքների միջոցառումներ, լեռնային տեղանքի տարբեր ձևերի պայմաններում ապաստարանների կազմակերպման եղանակներ, ձեռքի տակ եղած միջոցներով քողարկման տեսակներ, բարելավել են քարտեզով կողմնորոշվելու և ազիմուտով շարժվելու հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել են գետնի վրա քողարկված տեղաշարժման մեթոդները:


Բացի այդ, հատուկ նշանակության ստորաբաժանումները սովորական զինատեսակներից արագ կրակահերթ են իրականացրել տարբեր տիպի թիրախների ուղղությամբ՝ տարբեր հեռավորություններից և տարբեր դիրքերից:


Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները լեռնային շրջաններում ձեռք են բերել գոյատևման և անվտանգ վարքագծի հմտություններ՝ թթվածնային սովի, ջերմաստիճանի տատանումների և մթնոլորտային ճնշման պայմաններում։

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր