«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

05 հուն 2023 10:17

Ապաշրջափակումից հետո սահմանային վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը

Ապաշրջափակման հարցում 3 սկզբունք կա, որոնց մենք հետևում ենք՝ սուվերենություն, յուրիսդիկցիա, փոխադարձություն, դա հնարավոր է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային։

Նա ընդգծել է, որ սահմանային ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմինը։ «Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից»,- ասել է ԱԽ քարտուղարը։

«Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,- հավելել է նա։

2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետում սակայն նշված է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,-  Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նա:

Գրիգորյանի խոսքով՝  հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը:

«Դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք», - նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր