Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

31 հուլ 2023 17:30

Մեզ հանձնել են, եւ գնանք, ի՞նչ բանակցենք.Վաղն էլ ցեղասպանությունից կհրաժարվեն ու Երեւանը կհանձնեն, չէ՞ որ ադրբեջանցները ապրել են Երեւանում

Ադրբեջանի վարքագիծը սպասելի էր, հենց այդպես էլ անելու էր, մենք միշտ զգուշացրել ենք, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ Լաչինի միջանցքում նացակետի տեղադրումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով նախօրեին Հակարիի կամրջի մոտից 68-ամյա արցախցու առեւանգմանը, որը Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստան էր մեկնում սրտի վիրահատության նպատակով:

«Մենք այդ մասին բազմիցս ենք բարձրաձայնել, որ անթույլատրելի է անցակետի տեղադրումը, ուղղակի քաղաքացին առաջինը դարձավ այդ զոհը: Այս հասարակությունը կա՛մ չի ուզում հասկանա, կա՛մ չի հասկանում իրականությունը, բայց դա չի փոխում իրավիճակը, ասողին լսող է պետք: Իհարկե, սա սպասելի էր»,-ասաց նա:

Նա նշեց, որ արցախցիների համար ոչ մի երաշխիքներ չեն գործում, եթե այն ճանաչվում է Ադրբեջանի կազմում:

«Շատ վատ է, եթե այս ամենը հասկանալով է արվում, եթե չհասկանալով է արվում, միեւնույն է, արդյունքը լինելու է նույնը, ուղղակի հասկանալով անելը դա սարսափելի երեւույթ է: Երբ պետական գործիչները, պատգամավորները խոսում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սա խայտառակ երեւույթ է, հիմա չես հասկանում, սա է ավելի վտանգավոր, թե Ադրբեջանը: Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս, բա ի՞նչ եք ուզում՝ ադրբեջանցիներն անցակետը չդարձնե՞ն առեւանգման կետ, թե՞ որոշ մարդիկ գիտակցաբար ուզում են Արցախը սպանեն, բայց Արցախը սպանելով՝ սպանում եք Հայաստանը, ընտրե՛ք: Արցախը հանձնելով՝ սպանում եք Հայաստանը, ազգ էլ չի մնալու»,-ասաց նա:

Բաբայանը շեշտում է, որ որեւէ տրամաբանություն չկա նրանում որ ՀՀ իշխանությունները, ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, ասում են, որ Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ.

«Տրամաբանություն չկա, այսինքն մեզ հանձնել են, եւ գնանք, ի՞նչ բանակցենք, հանձնվելու ձեւերը բանակցենք: Երբ որ նայում ես, Փաշինյանը պատգամավոր ժամանակ ամենաազգայնական ելույթներն էր ունենում, նախընտրական ծրագրում անջատում հանուն փրկության էր հռչակում, սա ինչ էր, ֆեյք էր, թե ուղղակի անում էին, որ մարդկանց մոլորության մեջ գցեին: Հարցն այստեղ Արցախն էլ չէ, Արարատ լեռից էլ են հրաժարվում, վաղն էլ ցեղասպանությունից կհրաժարվեն ու Երեւանը կհանձնեն, չէ՞ որ ադրբեջանցները ապրել են Երեւանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր