Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

04 օգոս 2023 16:31

Հիմա ռուսական կողմն իր պարտականությունները չի կատարո՞ւմ, թե՞ ...ռուսների մեղավորությունն այստեղ ո՞րն է

Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց տեղի չի ունեցել, ճանապարհներն ապաշրջափակված չեն, ռազմագերիները վերադարձված չեն, և Արևմուտքի «կուրացիայով» էլ նոր իրավիճակ է ստեղծվել Լաչինի միջացքի փակման հետ կապված, այս դեպքում ցանկացած այսպես կոչված պայմանագիր խաղաղություն չի բերելու։

Այս մտահոգությունները հաշվի առնելով է ՌԴ ԱԳՆ հայտարարում, որ Բաքվի և Երևանի միջև «հում» խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Մոսկվայի հայտարարության մասին։

«Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ Հայաստանի և իր երկրի միջև սահմանները ոչ թե պետք է որոշեն  քարտեզներով, այլ՝ իրավական ակտերով։  Նա նաև ասում է, որ  սահմանազատման համար իր հիմք չէ 1991 թվականի Ալմաթի հռչակագիրն ու 75 թվականի ռազմական քարտեզները, որոնք գտնվում են ՌԴ-ի գլխավոր շտաբում։ Եթե Ադրբեջանն ասում է՝ «ես ճանաչում եմ Հայաստանի առնվազն 10 հազար քմ կմ  տարածք», իսկ մնացածն իրենը չէ։ Թե ո՞ւմն է, հետո կերևա։ Օրինակ՝ Գյումրին և հարակից տարածքները ժամանակին Թուրքիայինն էր, Սյունիքը,  Վայքը, Եղեգնաձորը, Սյունիքը, Սևանի մի մասը, Արարատի մի մարզը, Տավուշի մի մարզը դրանք բոլորն Ադրբեջանին են եղել։ Եթե չկա դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, որը փայլուն կերպով ձախոց Փաշինյան- Ալիև տանդեմը Էրդողանի հովանավորությամբ, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Դա թուղթ է, որը երբևէ կյանքի չի կոչվի։ Եվ Ադրբեջանը ցանկացած ռազմական ագրեսիա կարող է անել՝ ասելով, որ ինքը վերաճշգրտում է իր սահմանները։ Ռուսաստանն այս ամենի վերաբերյալ է իր մտահոգությունները հայտնում։ Իսկ Արևմուտքը գործընթացների մեջ է ներքաշվում, որպեսզի Հայաստանից առավելագույն զիջումներ կորզեն Ադրբեջանը և Թուրքիան և մեր երկրին կանգնեցնեն կոտրած տաշտակի առջև՝ 10 հազար քառակուսի կիլոմետրով։ ՌԴ-ն էլ մեր փաստաթղթավորված դաշնակիցն է, անհանգստություն է հայտնում, նա կենացների դաշնակից չէ»,- նկատեց փորձագետը։

Նահապետյանի պնդմամբ՝ Մոսկվային ձեռնտու չէ, որ Հարավային Կովկասում իր դաշնակիցը կրի հերթական պարտությունը։

Դիտարկմանը, թե ՌԴ-ն կատարո՞ւմ է Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, նա մատնանշեց, որ նախ պետք է փաստերով ապացուցել՝ ինչ չի կատարում Մոսկվան։

Հստակեցրեցինք, որ հայաստանյան իշխանությունների մեղադրանքները ՌԴ-ի հասցեին պայմանավորված են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։ Փորձագետն էլ իրողությունը հետևյալ կերպ բացատրեց․ «Լաչինի միջանքով անցակետ դրել են Փաշինյանն ու Ալիևը։ Անցակետ տեղադրվելուց առաջ գործընթացներ տեղի ունեցան, որին մասնակցեց նաև մեր երկիրը։ Տեղ գյուղի մոտ թույլատրվեց, որ ադրբեջանը բարձունքներում հենակետեր տեղադրի, իսկ հայկական կողմը չխոչընդոտեց։  3 օր անց միայն Հայաստանն ինքն էլ հենակետ տեղադրեց, որն աբսուրդի ժանրից է, և միջադեպ տեղի ունեցավ»։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երկրորդ օպերացիան, այն է՝ երբ ադրբեջանցիները Հակարիի կամուրջի մոտ դրոշ բարձրացրեցին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրեց, թե ռուս խաղաղապահներն օգնում են ադրբեջանցիներին, որ մեր տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրվի։

«Հետո պարզվեց, որ կեղծիք է եղել, տեղադրված դրոշը ռուսներին ձեռք չէր տալիս։ Ռուսական կողմն, այնուամենյանիվ, բանակցությունների արդյունքում դրոշն իջեցրեց։ Տարածված տեսանյութերից ակնհայտ էր, որ ռուսներն ամեն ինչ անում էին, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ չտեղադրվի։ Ադրբեջանն ասեց, որ հայկական  կողմից կրակոց է եղել, որից իրենք վիրավոր ունեն։ Ասացեք, խնդրեմ, ռուսների մեղավորությունն այստեղ ո՞րն է, իսկ հայկական կողմի մի կրակոցը պատրվակ դարձավ, որ փակեն անցակետը։ Հիմա ռուսական կողմն իր պարտականությունները չի կատարո՞ւմ, թե՞ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորված համատեղ որոշել են Արցախը շրջափակել»,- հարց բարձրացրեց Նահապետյանը։

Հաջորդ օպերացիան, ռազմական փորձագետի կարծիքով, Հայաստանից Արցախ տարվող հումանիտար օգնության տեղափոխման հարցն է։ Նա նշեց, որ, ըստ հայկական կողմի, ռուս խաղաղապահներն են մեղավոր, որ այդ բեռները չեն կարողանում հասցնել Արցախ։ Նահապետյանը սա ևս համարում է Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածության արդյունքը։

«ՀՀ պաշտոնյաններն ասեցին, որ ռուսական կողմին իրազեկել են բեռների տեղափոխման համար։ Որպես իրազեկված փորձագետ ասում՝ կեղծիք են տարածում ռուսական կողմին իրազեկել, չի նշանակում դրական պատասխան ստանալ Ադրբեջանից։ Երբ մեքենաները շարժվել են, ռուսական կողմը տեղեկացված է եղել դրա նախորդ օրը, և հայերը չեն իմացել, թե ադրբեջանցիներն ինչ պատասխան են տվել։ Հայաստանն ամեն ինչ անում է, որ այդ բեռները չհասնեն Արցախ։ Փաշինյանն այս հարցում բարձրացրեց Ալիևի վարկանիշը, որպեսզի արցախցիները տեսնեն, որ ռուսական կողմը ոչինչ չի անում, միջազգային կառույցները ևս, և ընդունեն Ալիևի՝ Աղդամով հումանիտար օգնություն ստանալու առաջարկը»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր