Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»          Մայիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ    

05 օգոս 2023 12:02

Երեւանում չկա վերահաս աղետի զգացողություն, որոշ ժամանակ անց այդ հանգստությունն ինքնին կդառնա տագնապի աղբյուր.Կսահմանափակվի՞ արդյոք Բաքուն Նախիջեւանով. իսրայելցի լրագրող Արմին Ռոսեն

1961թ. հայկական խուլ գյուղում նայելով ոչխարի մեղադրող աչքերին՝ ռուս գրող Վասիլի Գրոսմանը՝ գրականության մեջ Ստալինգրադի ճակատամարտի ամենապերճախոս վկան, հասկացավ բարոյական հավակնությունների ուժն ու ապարդյունությունը, որոնք ճնշվածները ներկայացնում են իրենց տանջողներին, գրել է Արմին Ռոսենն իր «It’s bad to be a sheep» հոդվածում Tablet իսրայելական ամսագրի համար։


Գրոսմանի համար, որը ներկայացրել է իր դիտարկումները հայկական ակնարկներում, ոչխարը մարմնավորում էր դաժանությունը, որը դրված է քաղաքակրթության հիմքում, որն ինքն իրեն ստում է գոյության իրական կոնտուրների մասին։


«Գրոսմանի անմեղ գառը ինքնատիպ կլիշե է։ Երեւանի «Կասկադ» գեղարվեստական համալիրի հանրահայտ որմնանկարում պատկերված է հաղթական ճակատամարտը պարսիկների դեմ IV դարում... IX դարում հայերը ձեռք են բերել անկախություն 200 տարվա արաբական տիրապետությունից հետո։ Սելջուկ-թուրքերն առաջին անգամ ներխուժել են Հայաստան XI դարում, ինչը հիշատակում է ինքնավստահության մասին, երբ հավատում ես, որ հենց քո սերունդը կլինի բավական խելացի եւ բարոյական, որպեսզի վերջ դնի հակամարտությանը, որը բազում անգամներ ավելի մեծ է հենց քեզանից։ Հայերը հետ են մղել թուրքական ներխուժումը 1918թ. ցեղասպանության թեժ պահին, եւ այդ հաղթանակը  թույլ է տվել կարճ ժամանակով անկախություն ձեռք բերել նորակազմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Ռոսենը։


Անմեղ գառը կլիշե է նաեւ հրեաների դեպքում։ 1961թ. Իսրայելը, եւս մեկ պետություն, որը հիմնվել է ցեղասպանության արդյունքում, հաղթանակ տարավ գոյատեւման սեփական պատերազմում, սերտ հարաբերութոյւններ հաստատեց մի շարք առաջատար համաշխարհային տերությունների հետ, միջուկային զենքի ստեղծման գաղտնի ծրագիր սկսեց եւ կարճ ժամանակով զավթեց Սուեզի ջրանցքը։ Ե՛վ Իսրայելում, ե՛ւ Հայաստանում հարցն այն մասին, թե ինչպես կարող է մթնոլորտը փոքր երկրում, որը գտնվում է աղետի եզրին, մնալ այդքան կենսուրախ, կապված է ժողովուրդների գոյատեւման ավելի մասշտաբային հանելուկի հետ, կարծում է հոդվածի հեղինակը։


«Ի տարբերություն Իռլանդիայի եւ Իրանի, Հայաստանն ունի հակաիսրայելական երկիր լինելու օրինական հիմքեր, որքան էլ որ նման է նրանց պատմությունը։ Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի հանդեպ 2020թ. պատերազմում անհնար կլիներ, եթե Բաքուն չօգտագործեր բարձրտեխնոլոգիական զենք, որը մատակարարել էր Իսրայելը, ներառյալ հարձակողական անօդաչուները։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանը պաշարման մեջ է վերցրել 120 հազար էթնիկ հայերի, որոնք մնացել են վիճելի եւ այժմ հիմնականում ադրբեջանցիների կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանում, որը հայկական զորքերը վերահսկում էին այդ տարածքի համար մղվող նախորդ՝ 1994թ.պատերազմի ավարտից ի վեր։ Ադրբեջանի հաղթանակը նաեւ թույլ տվեց Բաքվին 2022թ. սեպտեմբերին զավթել Հայաստանի Հանրապետության ներսում չբնակեցված բարձրությունները»,- նշել է Ռոսենը։


«Երեւանում  չկա վերահաս աղետի զգացողություն, եւ որոշ ժամանակ անց այդ հանգստությունն ինքնին կդառնա տագնապի աղբյուր։ Գրեթե ամեն շաբաթ սահմանին տեղի են ունենում բախումներ եւ, չնայած շարունակվող խաղաղ բանակցություններին ԱՄՆ ղեկավարությամբ, կարելի է միայն կռահել, թե ուր կտանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին լիակատար հաղթանակի գայթակղությունը։ Կբավարարվի՞ արդյոք Բաքուն Նախիջեւանով։ Կգնա՞ն արդյոք ադրբեջանցիները, ինչպես նաեւ թուրք հատուկջոկատայինները եւ զինվորական խորհրդականները, որոնք, ինչպես ընդունված է կարծել,  օգնում են նրանց, մինչեւ Երեւան՝ հետ վանելով 1918թ. քաղաքի արեւմուտքի լեռնային հատվածներում Օսմանյան կայսրության պարտությունը հայերի ջոկատներից, որոնք ցեղասպանություն էին վերապրել։ Եթե չլիներ ադրբեջանական շրջափակումը, ապա Արցախի՝ չճանաչված հանրապետության խոշոր քաղաքները, որոնք գտնվում են Հայաստանի կառավարման տակ եւ դեռ պահում են Լեռնային Ղարաբաղի մի մասի վերահսկողությունը, կգտնվեին Երեւանից ընդամենը չորս ժամվա հեռավորության վրա»,- գրել է հոդվածի հեղինակը։


«Հայկական եւ հրեական փորձի հարազատությունը, ինչպես նաեւ դասերը, որոնք այն կրում է Մերձավոր Արեւելքի երկու հնագույն ժողովուրդների համար, հատկապես վառ դրսեւորվում է Ջերմուկում՝ ամառանոցային քաղաքում, որը կառուցվել է քաղցրահամ լեռնային տաք ջրերի շուրջ Հայաստանի հարավ-արեւելքում։ Մինչեւ 2020թ. նոյեմբեր Ջերմուկը եւ խորհրդային շրջանի առողջարանի նրա բետոնե մոնոլիտ երկվորյակները  գտնվում էին Լեռնային Ղարաբաղի սահմանին մոտ, բայց հեռու Ադրբեջանի հետ շփման գծից։ 2020թ. պատերազմը ճակատն առաջ է տվել քաղաքին 15 կիլոմետր մոտ, իսկ ադրբեջանական ներխուժումը 2022թ. սեպտեմբերին էլ ավելի է մոտեցրել թշնամական ուժերին։ Ջերմուկը այն քաղաքներից մեկն է, որոնք Ադրբեջանը պետք է զավթի, եթե ցանկանա ճանապարհ հարթել դեպի Նախիջեւանի էքսկլավ, որը գտնվում է հարավային Հայաստանի մեկ այլ կողմում՝ 30 կիլոմետրանոց գծին։


Հակադիր խրամատները միմյանց դեմ են ձյունոտ լեռներում, Ջերմուկից 3 կիլոմետր բարձր։ Մեր խումբը նայում էր զուգահեռ ծուռ հողե շինություններին, լեռնային ռելիեֆին, մերկ, անանտառ անապատին՝ առանց ծառերի եւ ասֆալտի, այն վայրին, որտեղ մարդիկ ապրել չեն կարող, եւ ներքեւի ամառանոցային հյուրանոցների ահավոր հակառակ պատկերին»,- իր հուշերի մասին գրել է Ռոսենը։


Երեւանում գրեթե զինվորականներ չեն մնացել, ջախջախիչ պարտությունը մարտադաշտում 2020թ., ինչպես նաեւ տասնամյակներ շարունակ ընդունված ոչ ճիշտ ռազմավարական որոշումները նշանակում են, որ Արցախն այժմ խնդիր է, որը Հայաստանի ղեկավարները հնարավոր են համարում լուծել միայն դիվանագիտական ճանապարհով։ Պաշտոնական անձանցից ոչ մեկը, որոնց հետ մենք հանդիպեցինք, չանդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար փակման խնդիրը ներկայում կամ ապագայում ռազմական միջոցով լուծելու հարցին. Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը Լեռնային Ղարաբաղը կապում է մնացյալ աշխարհի հետ, ընդգծել է Ռոսենը։


«Մեր խմբի հետ հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները զարմանալի նվազագույն պահանջներ էին ներկայացնում՝ մեծ հանդիսավորությամբ քննարկելով խաղաղության գործընթացն ու գրեթե չհիշատակելով երկրի ավերված ռազմական զսպման բաղադրիչի վերականգնման մասին։ Նրանք հաճախ խոսում էին «մարդու իրավունքների եւ արցախահայերի անվտանգության մասին»՝ արտահայտություն, որը ոչ երկիմաստորեն ընդունում է, որ Արցախը վերջնարդյունքում կհայտնվի Բաքվի վերահսկողության տակ։ Ներկայում  հայ պաշտոնատար անձինք բանակցություններ են վարում 2020թ. պարտության վերջնական պայմանների մասին։ Նրանց նպատակն է՝ հասնել այն բանին, որ Ադրբեջանը մեղմորեն հանի ոտքը Հայաստանի պարանոցից՝ իր զորքերը դուրս բերելով երկրի տարածքից, եւ դադարեցնի ապրանքների եւ մարդկանց շրջափակումը, որն սկսվել է 2023թ. սկզբին եւ ուղղված է  այն բանին, որպեսզի դուրս մղի Արցախում մնացած հայերին։ Երբ հանդիպումներն ավարտվեցին եւ մենք վերադարձանք Երեւանի աշխույժ զբոսուղիներ, հակամարտությունն այնքան վերացարկված էր, որ թվում էր, թե այն տեղի է ունենում մի ինչ-որ այլ երկրում»,- նշել է հոդվածի հեղինակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր