Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ          Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ       Տեսանյութ.Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում    

30 օգոս 2023 18:34

Պրիգոժինի ինքնաթիռի կործանման վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»․ Պեսկով

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ եզրակացություններ առայժմ չկան, սակայն վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ կան, քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց թվում է նաև այն վարկածը, գիտեք՝ ինչի մասին է խոսքը, այսպես ասենք՝ միտումնավոր չարագործությունը և այլն», - ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ Պեսկովը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ քննչական կոմիտեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր