Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

15 սեպ 2023 14:13

Արցախում մի խումբ մարդիկ իրենց քարոզչությամբ բառացիորեն օգնում են Ադրբեջանին

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Արցախում մի խումբ մարդիկ իրենց քարոզչությամբ բառացիորեն օգնում են Ադրբեջանին։ Դա ակնհայտ երևում է, երբ հատկապես սորոսական փողերով սնվողները հայտարարություններ են անում ու այսպես կոչված միջանցք ուզում դուրս գալու համար։

Դրանք ուզում են դուրս գալ, ավելի լավ, թող դուրս գան, թողնեն, Արցախցիները շարունակեն դաժան, բայց ազգային պայքարը։

Մի շարք մարդիկ էլ կուլ տալով սորոսականների կտերը' սկսում են այնպիսի հիմար բաներ խոսել, որ տպավորություն է ստեղծվում, թե իբր Արցախի իշխանություններն են փակել ճանապարհը և դիտավորյալ սնունդ չեն տալիս։

Ինչո՞ւ են մարդիկ այդքան պարզամիտ։ Այսինքն սնունդ կա Արցախում, իշխանությունները չե՞ն տալիս, թե՞ 1-2 պաշտոնյայի սրիկայությունը պարտադիր պետք է բոլորի վրա դրվի։

Սիրելի Արցախցիներ, մի տրվեք այդ անբարո քարոզչությանը, մի դարձեք թշնամու ծրագրի կատարող։

Այս անտանելի ծանր պայմաններում ձեր հոգեբանական ամրությունը ամենակարևորն է։ Հիշեք, որ դուք պայքարում եք վաղվա սերունդների ազատության ու երջանկության համար։

Հասկացողը կհասկանա, չհասկացողն էլի կասի' բացեք դուրս գամ։ Իրականում նմանները ավելի լավ է դուրս գան, Արցախը մաքուր մնա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր