Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 սեպ 2023 12:59

Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՊԾ հոգեբանների խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։


Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։


Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը և նրան տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկներն էլ տեղափոխեցին հիվանդանոց։Ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր