Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

26 սեպ 2023 14:53

Տեսանյութ.Ինչու ԱՄՆ–ն սանկցիաներ չի կիրառում Ալիեւի նկատմամբ. Յուրի Քիմի արձագանքը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Գորիս այցի ժամանակ ուղիղ պատասխան չտվեց NEWS.am–ի լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար։


«Սենատում վերջին քննարկումների ժամանակ Դուք ասացիք, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Սակայն Ձեր հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միայնակ մնաց Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Ինչո՞ւ  Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ»,– հարցրել է NEWS.am–ի լրագրողը ։


Ի պատասխան, Յուրի Քիմն ասել է. «Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հոգ տանենք մարդկանց, նրանց անմիջական կարիքների մասին։ Եվ հենց այդ նպատակով ենք այստեղ ես և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր